Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 2 » Օգտակա՞ր են արդյոք սարսափ ֆիլմերը հոգեկան աշխարհն ավելի ամուր դարձնելու համար
loading...
5:23 PM
Օգտակա՞ր են արդյոք սարսափ ֆիլմերը հոգեկան աշխարհն ավելի ամուր դարձնելու համար

 

Օգտակա՞ր են արդյոք սարսափ ֆիլմերը հոգեկան աշխարհն ավելի ամուր դարձնելու համար Newmag.am-ը գրում է.

Կարծիք կա, որ սարսափ ֆիլմն արգելվում է դիտել երեխաներին ու պատանիներին: Վախը նրանց մոտ կարող է առաջացնել քնի խանգարում, ախորժակի կորուստ, սրտխառնոց: Բայց իրականում այդքան էլ այդպես չէ։

Ըստ հոգեբանների, սարսափ ֆիլմերն առաջացնում են վախ ու զզվանք: Շատերի համար այս զգացողությունները բարձրացնում են տոնուսը, մյուսների մոտ՝ առաջացնում անհանգստություն, քնի խանգարում, նույնիսկ՝ խուճապ: Ընդ որում, մարդը ֆիլմային սարսափին արձագանքում է այնպես, կարծես սպառնալիքն իրական է և ուղղված է իր դեմ:

Վերլուծությունները ցույց են տվել, թե ինչպես է փոխվում մարդու վարքը սարսափ ֆիլմեր դիտելու ընթացքում: Օրինակ, սարսափ ֆիլմում ծխելու տեսարանները մարդու մոտ առաջանցում են ծխելու մեծ ցանկություն, նույն զգացողությունը չի լինում սովորական ֆիմի նմանատիպ դրվագ դիտելիս: Ապացուցվել է նաև, որ բռնության կամ սարսափի տեսարաններն օրգանիզմում առաջացնում են քաղցրի անհագ ցանկություն:

Հետաքրքիր է, որ սարսափ ֆիլմերից բացասական զգացողություններ են ունենում հատկապես դրանցից սարսափողները: Թերևս սա է պատճառը, որ չի կարելի միանշանակ նշել պատճառահետևանքային և հետևանքապատճառային կապի սկզբնաղբյուրը: Որպես կանոն, սարսափ ֆիլմեր չսիրողներն ունեն բարձր հուզականություն, իսկ նրանք, ովքեր հաճույք են ստանում նմանատիպ ֆիլմերից, ագրեսիվ են:Ի՞նչ են զգում սարսափների սիրահարները

Նրանց ուղեղն անհաղորդ է մնում սովորական տեսարաններին և ակտիվանում՝ բռնությունների կամ սարսափազդու դրվագների ժամանակ: Ըստ էության, սուր զգացողությունը կոմպեսացնում է հուզականության կամ գրգռվածության պակասն օրգանիզմում:  Ի տարբերություն էքստրեմալ սպորտի կամ շահումով խաղի, սարսափ ֆիլմերն ամենաանվտանգ են:

Սարսափ ֆիլմերի ռեժիսորներն օգտագործում են այնպիսի երևույթներ, որոնք շատերի մոտ առաջացնում են վախ: Դա թույլ է տալիս հանդիսատեսին վախ ապրող կերպարի հետ հեշտ իդենտիֆիկացվել: Ուստի, սարսափողներին արգելվում է ֆիմը դիտել մենակ, մութ սենյակում: Հոգեբաններն առաջարկում են դիտումը կազմակերպել ընկերների հետ կամ գնալ կինոթատրոն: Մարդկանցով շրջապատված լինելը առաջացնում է պաշտպանվածության զգացողություն: Հոգեթերապևտներն այս մեթոդը հաճախ են օգտագործում, երբ անհրաժեշտ է ինչ-որ մեկին դուրս բերել վախի մղձավանջից:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղhttps://newmag.am/2017/horrormovies/

Просмотров: 1242 | Добавил: sedablog1 | Рейтинг: 1.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar