5:25 PM 10 պատճառ, թե ինչու է այս սերունդը կորցնում սիրելու կարողությունը | |
Մենք մեծանում ենք և շարունակում մշակույթը, որտեղ ամեն պահ հասանելի է ամեն ինչ: Եթե ուտելիք է պետք, այն կառաքեն մեկ կոճակի սեղմումով: Եթե ձանձրանում ենք, հեռախոսում բազմաթիվ հավելվածներ կան: Եթե ուղղություն է պետք կամ որևէ հարցի պատասխան, այն գտնելն ընդամենը մի քանի վայրկյան կխլի: Խնդիրն այն է, որ վայրկենական բավարարումը կախվածության մեջ է գցում և դառնում սովորություն: Իսկ սերը վայրկենական չէ, այն կարող է լինել ամբողջ կյանքի համար: Մենք ստեղծում ենք մշակույթ, որն ուղեկցվում է ալկոհոլով և թրմրամիջոցներովԴրանք մեդիտացիայի լավագույն ձևն են դարձել: Երբ տխուր ենք կամ ապերջանիկ, գնում ենք խմելու: Երբ սթրեսի մեջ ենք, մեզ անմիջական ազդեցության նյութեր են պետք: Իհարկե, բոլորը չեն այդպես վարվում, բայց դա է սերնդի թրենդը: Իսկ դա սիրո ամենամեծ թշնամին է: Մենք քնում ենք աջուձախ ու շատ Ոմանք ավելի քիչ, քան մյուսները, բայց մեկ տարում հասցնում են մի քանի զուգընկեր փոխել: Վտանգն այն է, որ շատ սեքսն ու զուգընկերներ փոխելը վերջանում է դատարկության զգացումով: Սկզբում դա ոգևորում է, հետո բերում մենակության: Ավելի ու ավելի դժվար է դառնում գտնել մեկին, որին կսիրես հավերժ: Դու ավելի շատ ժամանակ ես ծախսում մարդկանց վրա, որոնք արժեք չունեն քեզ համար, իսկ սեքսը վերածվում է սպորտի: | |
|
Всего комментариев: 0 | |