5:28 PM Սմբուկով ջուրը կօգնի վերահսկել խոլեստերինի մակարդակն ու այրել ճարպերը | |
Սմբուկով ջրի առավելություններն առողջության համար։ Սմբուկի գլխավոր հատկություններից մեկն այն է, որ բավական մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, միևնույն ժամանակ՝ շատ քիչ կալորիաներ։ Այն մեծ քանակով ջուր է պարունակում, ինչի արդյունքում միզամուղ ազդեցություն է ունենում։ Սա օգնում է ազատվել օրգանիզմում հեղուկի կուտակման խնդրից և բորբոքային պրոցեսներից։ Սմբուկը նաև վիտամին E է պարունակում, ինչի արդյունքում լավացնում է արյան շրջանառությունը, նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Բացի այդ՝ սմբուկը հարուստ է կալիումով և նատրիումով, որոնք լավացնում են նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը։ Սմբուկի պարբերական օգտագործումը նպաստում է օրգանիզմի դետոքսիկացիային, քանի որ լավացնում է նյութափոխանակությունը և հնարավորություն տալիս կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Սննդային մանրաթելերը լավացնում են աղիների վիճակը՝ կանխարգելելով այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են փորկապությունը, մեծ քանակով գազերի արտադրությունը։ Սմբուկը լավ հագեցնում է, այն մեծացնում է ճարպերի յուրացման հատկությունը։ Սմբուկն օգտագործվում է նաև անեմիայի և իմունային խնդիրների դեպքում, քանի որ մեծ քանակով մագնեզիում և երկաթ է պարունակում։ Ինչպես պատրաստել։ Սմբուկով ջուրը ոչ միայն կամրացնի առողջությունը և թույլ կտա ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև օրգանիզմին կապահովի էներգիայի անհրաժեշտ մակարդակով։ Առավելություններից մեկն այն է, որ այն շատ հեշտ է պատրաստվում։ Բաղադրիչներ • 1 միջին սմբուկ Պատրաստման եղանակը • Հարկավոր է լավ լվանալ սմբուկը։ Այս նպատակով կարող եք նաև խնձորի քացախ օգտագործել կամ կերակրի սոդա։ • Քառակուսի կտրատեք սմբուկը։ Օգտագործման եղանակը • Որպես դետոքսիկացիայի միջոց օգտագործելու դեպքում հարկավոր է ամսվա ընթացքում 1 շաբաթ շարունակ սմբուկով ջուր խմել։ | |
|
Всего комментариев: 0 | |