7:50 PM Ցորենի թեփի օգտակար հատկությունները. ժողովրդական բաղադրատոմսեր | |
Թեփն արտադրական թափոն է: Այո, թեփ են անվանում ալյուրի արտադրության ընթացքում ստացված թափոնը: Բայց, եթե ալյուրի մեջ համարյա թե ոչ մի վիտամին և միկրոէլեմենտ չկա (այն մաքուր օսլա է), ապա թեփում պահպանվում է հացահատիկի մեջ եղած կենսաբանական ակտիվ նյութերի 90%-ը: Շնորհիվ իր եզակի բաղադրության, թեփն օգտագործում են շատ տարբեր հիվանդությունների բուժման և պրոֆիլակտիկայի համար: Այն նաև պարունակում է հագեցած և չհագեցած ճարպաթթուներ, վիտամին Е, В խմբի վիտամիններ, մեծ քանակությամբ միկրոտարրեր՝ կալիում, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, նատրիում, երկաթ, ինչպես նաև քրոմ, սելեն, պղինձ, ցինկ և այլն: Ընդամենը մի քանի օրում թեփը կարգավորում է աղիների աշխատանքը, վերանում է փորկապությունը, կարգավորվում է միկրոֆլորան, քանի որ այն սկսում է սնվել բջջանյութով և բազմանալ: Ներկայացնում ենք թեփով բուժվելու մի քանի ժողովրդական բաղադրատոմս: Բրոնխիտ, լարինգիտ, ֆարինգիտ, թոքերի բորբոքում, տոնզիլիտ, տրախեիտ և մրսածության հետ կապված այլ հիվանդություններ Վիտամինային անբավարարություն (հիպովիտամինոզ) Սրտի աշխատանքի լավացում, սակավարյունության և աթերոսկլերոզի պրոֆիլակտիկա Հաշվի առեք, որ թեփն արգելվում է օգտագործել գաստրիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունների սրացման ժամանակ: Բորբոքային պրոցեսն անցնելուց հետո շարունակեք թեփ ընդունել: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 1 | |
| |