Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 4 » Ինչպես ձեռքերը երիտասարդ պահպանել
loading...
9:10 PM
Ինչպես ձեռքերը երիտասարդ պահպանել

 Ինչպես ձեռքերը երիտասարդ պահպանելԱնհրաժեշտ է ձեռքերը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով։ Սառը ջրից մաշկը սկսում է թեփոտվել և կոշտանալ, իսկ տաք ջուրը չորացնում և ճարպազրկում է այն։ • Խորհուրդ է տրվում  ձեռքերը լվանալ մանկական օճառով կամ հատուկ գելերով։ • Մի մոռացեք, որ  ցանկացած տնային աշխատանք կատարելիս պետք է ձեռնոց հագնել։ • Ջրի հետ շփվելուց հետո հարկավոր է ձեռքերը լավ չորացնել։ • Ողջ օրվա ընթացքում օգտագործեք սնուցող կամ խոնավեցնող քսուքներ, հատկապես ջրի հետ շփվելուց հետո, և ոչ թե միայն առավոտյան և երեկոյան։ • Ցուրտ եղանակին անպայման ձեռնոցներ հագեք․ սառը օդը շատ վնասակար է ձեռքի մաշկի համար։ Բաղադրատոմսեր ձեռքերի խնամքի համար - Եթե նկատում եք, որ ձեր ձեռքի մաշկը կոպտում է և կոշտանում, ապա թթու կաղամբի հյութով կամ շիճուկով ձեռքերի լոգանք արեք, որից հետո պարտադիր յուղոտ քսուք քսեք: Պրոցեդուրան կատարել յուրաքանչյուր օր՝ 2-3 շաբաթվա ընթացքում :  - Ձեռքերի կոշտացած և թեփոտված մաշկը կարելի է փափկեցնել վարսակա-մեղրային դիմակով։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճ․ գդալ վարսակաձավարի ալյուրի վրա  1ճ․ գդալ զեյթունի ձեթ, 1ճ․ գդալ կաթ և 1 թ․ գդալ մեղր լցնել։ Ստացված զանգվածը քսել ձեռքերին, ապա պոլիէթիլենից ձեռնոց հագնել, տաք փաթաթել կամ տաք ձեռնոց հագնել և 30 րոպե պահել։  - Ձեռքերին հայտնված տարիքային բծերից կարելի է ազատվել գերչակի յուղի օգնությամբ՝ առավոտյան և երեկոյան այն քսելով պիգմենտային բծերի վրա։ Օգտակար է նաև մուգ բծերի վրա մանանեխի, կիտրոնի հյութի և արևածաղկի ձեթի խառնուրդ քսել (հարաբերակցությունը 6:1:1)։ Այս պրոցեդուրան կրկնել շաբաթը 3-4 անգամ։ Подробнее: https://shabat.am/am/article/124892/Inchpes-dzerqery-eritasard-pahpanel

Просмотров: 1537 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar