Տեսականորեն մարդը կարող է ապրել հարյուր քսան տարի, սակայն իրականում կյանքի տևողությունը շատ ավելի կարճ է: Ճապոնացիները միջինն ապրում են 79 տարի, ավստրալացիները, հույները, կանադացիները, շվեդները՝ 78, գերմանացիները և ամերիկացիները՝ 76 տարի: Ռուսների և թուրքերի կյանքի տևողությունն ավելի կարճ է՝ մոտավորապես 67 տարի: Բժիշկներից, հոգեբաններից և այլ մասնագետներից կազմված միջազգային խումբը մշակել է 10 պատվիրաններ, որոնց հետևելով կարելի է երկարացնել կյանքի տևողությունը և այն դարձնել ավելի հաճելի:
1. Չափավորեք սնունդը: Դրանով դուք կթեթևացնեք բջիջների աշխատանքը: Սնվեք հավասարակշռված՝ ոչ շատ, ոչ էլ քիչ:
2. Ճաշացանկը պետք է համապատասխանի տարիքին: 30 տարեկան կանանց մոտ կնճիռներն ավելի ուշ են առաջանում, երբ նրանք հաճախ են օգտագործում լյարդից պատրաստված կերակուրներ և ընկույզ: 50 տարեկանից հետո կալցիումն ամրացնում է ոսկորները, իսկ մագնիու
...
Читать дальше »