8:26 PM Հավերժ երիտասարդ մնալու 10 պատվիրաններ | |
1. Չափավորեք սնունդը: Դրանով դուք կթեթևացնեք բջիջների աշխատանքը: Սնվեք հավասարակշռված՝ ոչ շատ, ոչ էլ քիչ: 2. Ճաշացանկը պետք է համապատասխանի տարիքին: 30 տարեկան կանանց մոտ կնճիռներն ավելի ուշ են առաջանում, երբ նրանք հաճախ են օգտագործում լյարդից պատրաստված կերակուրներ և ընկույզ: 50 տարեկանից հետո կալցիումն ամրացնում է ոսկորները, իսկ մագնիումը կանոնավորում է սրտի աշխատանքը: 40 տարեկանից հետո տղամարդկանց անհրաժեշտ է սելեն, որը թուլացնում է սթրեսը: Իսկ 50-ից հետո սննդակարգում ձկնեղեն ընդգրկելով՝ մենք պաշտպանում ենք մեր սիրտ-անոթային համակարգը: 3. Առողջ ապրելակերպի կարևոր տարրերից է աշխատանքը։ Փորձեք ձեզ հարմար աշխատանք գտնել: Ինչպես պնդում են ֆրանսիացիները, աշխատանքը նպաստում է երիտասարդության երկարատևությանը: Ըստ գիտնականների, որոշ մասնագիտություններ ևս օգնում են երիտասարդ մնալ: Դրանց շարքում են՝ դիրիժորի, փիլիսոփայի, նկարչի և հոգևորականի աշխատանքները: 4․ Գտեք ձեր երկրորդ կեսին: Սերը և քնքշանքը լավագույն միջոցն են ծերության դեմ: Սիրահարված մարդու օրգանիզմում արտադրվում է էնդորֆին հորմոնը, որն այլ կերպ կոչվում է երջանկության հորմոն։ Այն նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը։ 5․ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ձեր կարծիքն ունեցեք: Գիտակցված կյանքով ապրող մարդը շատ ավելի հազվադեպ է ընկճվում, քան նրանք, ովքեր լողում են ինչպես ընթացքը կտանի: 6․ Շարժվե'ք: Օրվա մեջ Նույնիսկ ութ րոպե վարժություններին հատկացնելը բավական է կյանքը երկարացնելու համար: 7. Սենյակը, որտեղ դուք քնում եք, ջերմաստիճանը պետք է ցածր լինի: Ապացուցված է, որ օրգանիզմի նյութափոխանակությունը կախված է նաև շրջակա միջավայրի ջերմաստիճանից: 8. Ժամանակ առ ժամանակ ինքներդ ձեզ խրախուսեք: Երբեմն այնպիսի կերակուր կերեք, որն առողջ սնունդ չի համարվում, իսկ եթե ձեզ դուր է եկել նոր զգեստ կամ պայուսակ, պետք չէ անմիջապես խնայողության մասին մտածել: 9. Հարկավոր չէ զսպել բարկությունը: Միջազգային թեսթի արդյունքների համաձայն, հարցման մասնակից քաղցկեղով հիվանդների 64%-ը միշտ զսպել է բարկությունը: 10. Մարզեք ձեր ուղեղը: Ժամանակ առ ժամանակ խաչբառեր լուծեք, խաղացեք խաղեր, որոնք մտքի աշխատանք են պահանջում, մտքում հաշվեք: Ուղեղին ստիպելով աշխատել, միևնույն ժամանակ ակտիվացնում եք սիրտ-անոթային համակարգի աշխատանքը և նյութափոխանակությունը: | |
|
Всего комментариев: 0 | |