Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 6 » Դիետոլոգը բացահայտել է իդեալական մարմին ունենալու գաղտնիքները
loading...
3:21 PM
Դիետոլոգը բացահայտել է իդեալական մարմին ունենալու գաղտնիքները

Դիետոլոգը բացահայտել է իդեալական մարմին ունենալու գաղտնիքները

Իգական սեռի ներկայացուցիչները հաճախ երազում են իդեալական մարմնի և հատկապես հարթ որովայնի մասին: Մենք առաջարկում ենք մի քանի արդյունավետ տարբերակներ գեղեցիկ մարմին ունենալու համար: 1. Առհասարակ հրաժարվեք ալկոհոլից, դրա փոխարեն կարելի է խմել մեկ գավաթ կարմիր չոր գինի: 2.Մարսողական համակարգն ակտիվացնելու համար անհրաժեշտ է առավոտյան խմել մեկ բաժակ ջուր, դրանից 30 րոպե հետո կարելի է արդեն նախաճաշել:  3. Ջուր կամ ոչ գազավորված ըմպելիք կարելի է խմել ճաշելուց 30 րոպե առաջ, իսկ ուտելուց թույլատրվում է խմել 40 րոպե հետո: 4. Պլանավորեք Ձեր սննդակարգը, օրական կարելի է օգտագործել 5-6 ճաշատեսակներ: 5. Վերջին կերակուրը պետք է լինի քնելուց 3 ժամ առաջ: Ջուր կարելի է խմել ցանկացած ժամի: 6. Աշխատեք թեյը և սուրճը խմել առանց շաքարավազի և այլ դեսերտների:  7.Փորձեք կարտոֆիլ օգտագործել ոչ ավել քան երկու անգամ՝ մեկ շաբաթվա ընթացքում, և միայն խաշած կամ խորոված ձևով: 8. Խաղող և բանան. ամենաշատ կալորիա պարունակով մրգեր են, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել միայն նիհարելուց հետո: 9. Կարելի է իրականացնել ծոմապահություն, սակայն շաբաթվա մեջ ընդամենը մեկ անգամ: 10. Միշտ մտածեք սպորտի մասին: Առավոտյան և երեկոյան պարտադիր մարզվեք, ամենալավ ժամը սպորտով զբաղվելու համար 17.00-ից 20.00-ն է:   12. Օրվա ամենակարևոր էտապը նախաճաշն է, ոչ մի դեպքում բաց մի թողեք այն: 13. Ետճաշիկին (լանչ) կարելի է ուտել աղցան, խաշած ոչ յուղոտ տավարի միս, բանջարեղեն, մրգեր: 14. Կեսօրից հետո կարելի է ուտել յոգուրտ, կեֆիր, տավարի միս, բանջարեղեն, աղցան: 15. Ճաշին կարելի է ուտել թեթև աղցան, կաթնաշոռ, յոգուրտ կամ խաշած բանջարեղեն: 16. Միրգ կարելի է ուտել օրվա առաջին կեսին:  17. Տապակած սննդի մասին առահասարկ մոռացեք: 18.Մոռացեք նաև հետևյալի մասին-համբուրգեր, արևածաղիկ, չիպսեր, գազավորված ըմպելիքներ, եթե ցանկանում եք նիհարել, բացառեք նման սնունդը ձեր ճաշացանկից: Քացրեղենից կարելի է օգտագործել մեկ  կտոր սև շոկոլադ, օրվա առաջին կեսին: 19. Օգտագործեք սնունդ օրվա մեջ մոտ 200 գրամ և 5-6 անգամ: 20. Վերցրեք փոքր աման և սնունդն օգտագործեք թեյի գդալով: Առաջին մի քանի օրը ձեզ համար ծանր կլինի, բայց օրեր անց դուք ինքներդ կսկսեք ավելի քիչ ուտել:  Подробнее: https://shabat.am/am/article/125566/Dietology-bacahaytel-e-idealakan-marmin

Просмотров: 2695 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar