Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 8 » WhatsApp-ում հաղորդագրությունները ջնջելու նոր հնարավորություն կա
loading...
9:57 PM
WhatsApp-ում հաղորդագրությունները ջնջելու նոր հնարավորություն կա

WhatsApp-ում հաղորդագրությունները ջնջելու նոր հնարավորություն կաWABetaInfo‏ կայքը ասում է, որ այսուհետ WhatsApp-ի օգտատերերը կկարողանան ջնջել այն հաղորդագրությունները, որոնք պատահաբար կամ միտումնավոր ուղարկել են։ WhatsApp հավելվածն անակնկալ է պատրաստել իր օգտատերերի համար։ Նախկինում ևս այդպիսի հնարավորություն կար, սակայն այն ժամանակ հաղորդագրությունները ջնջելու դեպքում դրանք անհետանում էին միայն ձեր հեռախոսից և հասնում էին հասցեատիրոջը։ Այժմ հնարավորություն կա ջնջել հաղորդագրությունը, որն արդեն ուղարկված է։ Աղբյուրը նշում է, որ նոր հնարավորությունից օգտվելու երկու նախապայման կա՝ հաղորդագրությունները հնարավոր է ջնջել ուղարկելուց հետո առաջիկա երկու րոպեների ընթացքում և այն դեպքում, եթե հասցեատերն այն դեռ չի կարդացել։ Ինչպես նաև ջնջելուց բացի հնարավոր է նաև վերափոխել հաղորդագրությունները։ WhatsApp-ի ստեղծագործական թիմի ներկայացուցիչներն ասում են, որ նոր հնարավորության շնորհիվ բազմաթիվ օգտատերեր կկարողանան խուսափել անհարմար ու տհաճ իրավիճակներից։ 

Просмотров: 1443 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar