6:15 PM 50 միջոց, և կվառվի սիրո կրակը | |
«Խաղերն ու կատակները զույգերին ավելի են մտերմացնում, քանի որ դրանք անմիջական, վեհ զգացողություններ են առաջացնում,- ասում է միջանձնային հարաբերությունների մասնագետ, թերապևտ Փոլ Քոուլմանը: - Այդ զգացողությունն ավելացնում է հետաքրքրությունը միմյանց նկատմամբ, ամրապնդում է կապը և թարմություն է հաղորդում հարաբերություններին: Իհարկե, թարմությունը չի պահպանվի հավերժ, եթե միևնույն զվարճանքները կրկնեք անընդհատ»: «Միացիր մեզ` հետևիր մեր նախաձեռնող, խելահեղ ու երբեմն նաև գայթակղիչ արարքների ցանկին: Հնարավոր է` իրարանցում առաջացնես ու որոշ անծանոթների շոկի մեջ գցես, բայց երկուսով այնքան տարված կլինեք դրանով, որ հազիվ թե նման բաների մասին անհանգստանաք»,- ասում է Փոլ Քոուլմանը և ներկայացնում իր բանաձևը»: 1. Ընտրեք մի օր ու դուրս եկեք տնից` առանց ներքնաշորերի (թող դա լինի ձեր երկուսի փոքրիկ գաղտնիքը): 2. Զարդարիր բաժակները քո կրծկալի ու նրա անդրավարտիքի լուսանկարներով: 3. «Պատերազմեք» միմյանց դեմ Facebook-ում ինտրիգային ստատուսներ դնելով: 4. Սառնարանի վրա մագնիսներով գրիր «Ուզում եմ քեզ» արտահայտությունը: 5. Սեքսուալ հաղորդագրություններ գրեք միմյանց, երբ միասին որևէ խնջույքի եք մասնակցում: 6. Շաբաթ օրը՝ առավոտից երեկո, գարեջրի օր հայտարարեք: 7. Կարաոկե կազմակերպեք` երկուսով երգելով որևէ ուրախ երգ: 9. Գծիր ձեր բնակության վայրի քարտեզը և նշիր այն վայրերը, որտեղ արդեն հասցրել եք լինել, ապա նրանք, որտեղ դեռ պետք է միասին այցելեք: 10. Միասին լոգանք ընդունեք: Արա նրա փոխարեն ամեն ինչ` լվա գլուխը, տրորիր մարմինը: Իսկ վերջում փոխհատուցում պահանջիր: 12. Աշխատանքից հետո մեկ-երկու անգամ գաղտնի գնա բիլիարդի սրահ և խաղալ սովորիր: Հետո խաղի հրավիրիր նրան: 13. Ամառվա տապին կոկտեյլներ պատրաստիր ու դիր սառնարանում. Երեկոն կվերծվի վայելքի: 14. Նրա լոգարանի պատին գունավոր օճառով մերկ մարմնիդ ուրվագիծն արա: 15. Եռամարտի օր հայտարարիր. պիցցա ուտելու մրցույթ, ոտքերով մարտ և բարձերով պատերազմ: 16. Կարագի վրա դեմքեր նկարեք` ծիծաղելի գրություններով, օրինակ` «Մի փոքրիկ նապաստակ կա, որը սիրում է քեզ»: 17. Facebook-ով խայտառակ հաղորդագրություններ ուղարկեք միմյանց ողջ օրվա ընթացքում: 18. Միմյանց հետ մրցեք համակարգչային եռաչափ խաղում։ 19.Վիճակ գցեք (քար, թուղթ, մկրատ)` վերջապես հարթելու համար վեճը, թե օրինակ` ինչ դիտել հեռուստացույցով կամ ձեզանից ով պետք է սեղմի հեռակառավարման վահանակի կոճակը: 20. Զվարճալի, բայց ոչ աննպատակ ճամփորդական սովորույթներ ստեղծեք ձեզ համար, օրինակ` երբեք չհրաժարվել քաղցրավենիքի սրահի մոտ կանգ առնելուց: 21. Ամիսը մեկ անգամ գինու գիշեր կազմակերպեք` ամեն անգամ փորձելով մի նոր տեսակ: 22. Համացանցում գտիր մի շատ անճաշակ տեսահոլովակ և ուղարկիր նրան` որևէ չարաճճի գրությամբ: 23. Ընկերոջդ ներկելու գիրք նվիրիր, որտեղ քո մերկ պատկերն է. դա կարող ես ստանալ Photoshop-ի ու տպիչի օգնությամբ: 24. Միասին մտեք որևէ խանութ, ոտքից գլուխ շորեր գնեք ձեզ համար ու այդ երեկո կերպարանափոխվեք: 25. Երբ հեռախոսով խոսելիս ասելու բան էլ չի մնացել, անկարգ բառախաղերով բջջային հաղորդագրություններ ուղարկիր նրան:
27. Անուններ հորինեք ձեզ համար ու ամբողջ երեկո օգտագործեք դրանք: 28. Պատրաստիր նրա մանկության սիրելի կերակուրը (բաղադրատոմսը վերցրու նրա մայրիկից): 29. Տանը ժամեր շարունակ պարեք: 30. Միմյանց համար հեռախոսազանգի ծիծաղաշարժ ազդանշաններ ընտրեք: 31. Գրի առ յուրաքանչյուրիդ օգտագործած զվարճալի արտահայտությունները, հետո միասին քվեարկեք` տեսնելու, թե ում արտահայտություններն են ավելի ծիծաղելի: 32. Հեռախոսով միմյանց ուղարկեք ձեր սիրելի լուսանկարները։ 33. Լուսանկարչական ապարատով նկարիր ընկերոջդ, երբ, նրանից բացի, ոչ ոք չի նայում քո կողմը: 34. Միասին ծիծաղաշարժ պատմություններ հորինեք ձեր ընդհանուր ծանոթների մասին: 35. Դիտեք անշարժ գույքի գովազդները և քննարկեք` ինչպիսի անշարժ գույք կցանկանայիք գնել: 37. Յուրաքանչյուր հաղորդագրությամբ մեկ բառ ուղարկիր, որոնք միասին վերջում մեկ ավարտուն նախադասություն կկազմեն: 38. Հիշեցումներ գրիր նրա օրացույցում, օրինակ` «Տիրացիր ինձ այս լիալուսնին»: 39. Twitter-ում նոր էջ բացիր երկուսիդ համար: 40. Կողքի սենյակում Skype-ով մերկապար ցուցադրիր, և փորձեք, թե որքան ժամանակ կարող եք տարբեր սենյակներում մնալ: 41. Նրա համար բարձրաձայն կարդա մեր ՍԵՔՍ/SEX խորագրի հոդվածներից մեկը, հետո փորձարկեք գրվածը: 42. Թերթեք Victorias Secret-ի կատալոգը և միասին որևէ բան ընտրեք քեզ համար: 43. «Անպարկեշտ» թխվածքաբլիթներ թխեք` որպես ձև ընտրելով մարմնի տարբեր մասերը: 44. Երկրպագեք ֆուտբոլային հակառակորդ թիմերի և խաղադրույքներ արեք միմյանց դեմ: 45. Փորձեք միասին մի որևէ նոր հնարք սովորեցնել քո շանը: 46. Ժամանակավոր դաջվածք արա մարմնիդ որևէ հատվածում ու ասա նրան, որ գտնի` որտեղ ես այն թաքցրել: 47. Շաբաթ օրվա համար պատրաստի կերակուրներ պատվիրիր նախաճաշի, ճաշի ու ընթրիքի համար, և ողջ օրն անցկացրեք`ինչպես խելքներիդ կփչի: 48. Միասին կարուսել գնացեք, և չփորձես զսպել էմացիաներդ, երբ սատանայի անվով հայտնվես մեծ բարձրության վրա: 50. «Լավագույն խոհարար» մրցույթ հայտարարեք` ուտեստներ պատրաստելով այդ պահին ձեռքի տակ եղած մթերքով: | |
|
Всего комментариев: 0 | |