6:27 PM Բնական ներկեր՝ մազերի համար. հագեցած գույն և շլացուցիչ փայլ, ոչ մի քիմիա | |
Սա չի նշանակում, որ պետք է հրաժարվել ներկելուց, պետք է պարզապես փոխել մոտեցումը դրան:
Տնային ներկ մազերի համար
ՍուրճՍուրճը շատ հարմար է մազերը մգացնելու համար, տալիս է հաճելի շոկոլադային երանգ: Պետք է պարզապես պինդ էսպրեսո եփել: Թող սառչի: Խառնիր մեկ բաժակ սուրճ, 2 բաժակ մազերի կոնդիցիոներ, 2 ճ/գ սև թեյի թուրմ:
Մեկ ժամով քսիր մազերիդ, հետո լվա և ողողիր խնձորի քացախաջրով: Այդպես գույնը կամրապնդվի և ավելի երկար կմնա: Թեյ
Մազերին տալիս է մուգ երանգ: Օգտակար է խամրած մազերին հագեցածոթյուն տալու համար: 3-5 փաթեթ թեյը եփիր երկու բաժակ ջրի մեջ: Հեղուկը լցրու մազերիդ, թող մեկ ժամ, հետո լվա: Խառնուրդը կարելի է ավելացնել շամպունի մեջ՝ թեթև տոնավորման էֆեկտ ստանալու համար: Բույսեր
Կախված այն բանից, թե ինչ գույն ես ուզում ստանալ, կարելի է տարբեր բույսեր օգտագործել: Մազերի մուգ գույն ստանալու համար օգտագործիր խնկունի, եղինջ կամ եղեսպակ: Կարմրավուն կամ պղնձագույն երանգի համար հարմար կլինեն կալենդուլան, մասուրը և հիբիսկուսը: Բաց գույնի համար՝ երիցուկը և արևածաղկի տերևները: Բույսից եփուկ պատրաստիր: Հեղուկը լցրու լաքի ամանի մեջ և ցանիր մազերիդ: Լրիվ չորանալուց հետո սովորական ձևով լվա գլուխդ: Բազուկի հյութ և գազար
Եթե սիրում ես կարմիր գույնի բնական երանգներ, այս խորհուրդը քեզ համար է: Միայն թե զգույշ եղիր, այս բանջարեղենը շատ լավ է ներկում: Կես բաժակ գազարի հյութը խառնիր նույնքան բազուկի հյութին, մի քիչ կոկոսի յուղ ավելացրու: Խառնուրդը լցրու մազերիդ, գլուխդ սրբիչով փաթաթիր և պահիր մեկ ժամ: Հետո մանրամասն լվա մազերդ և ողողիր խնձորի քացախով գոլ ջրով: Եթե ուզում ես ավելի հագեցած գույն ստանալ, նորից ներկիր: Խնա
Այն մազերին տալիս է կարմրավուն երանգ: Խառնիր մեկ բաժակ խնայի փոշին 2 բաժակ կիտրոնի հյութի և 1 ճ/գ խնձորի քացախի հետ: Միջոցը քսիր մազերիդ և սանրիր: Փաթաթիր փայլաթիթեղի մեջ և թող 2 ժամ: Հետո լվա: Գույնը մեղմացնելու համար կարելի է խառնուրդին երիցուկի եփուկ ավելացնել: Կիտրոնի հյութ
Այն բաց գույն և փայլ է տալիս մազերին: Լցրու լաքի ամանի մեջ և ցանիր մազերիդ: Լավ սանրիր և թող չորանա: Կիտրոնի հյութը դանդաղ է գործում, ուստի պրոցեդուրան պետք է պարբերաբար կրկնել: Ընկույզի կեղև
Այն իդեալական է մուգ դարչնագույն գույն ստանալու համար: Մանրացրու կեղևը և եփիր 30 րոպե: Թող սառչի և քամիր: Հետո եփուկը քսիր մազերիդ: Թող մեկ ժամ և ավել: Ժամանակից կախված է գույնի հագեցածությունը: Տաք ջրով լվա գլուխդ: | |
|
Всего комментариев: 0 | |