
Facebook սոցիալական ցանցը միլիոնավոր օգտատերեր ունի։ Այն ամենաճանաչված սոցիալական ցանցերից մեկն ու բազմապիսի հնարավորություններ ունի, որոնց միջոցով հեշտանում է ոչ միայն մարդկանց փնտրելն ու նրանց հետ կապ հաստատելը, այլև ինֆորմացիա փնտրելն ու տարածելը։
Սա ամենաբաց սոցիալական ցանցերից մեկն է, սակայն, անվտանգության որոշակի կանոններ ունի, որոնք պահվում են մինչև այսօր։ Դուք կարող եք փակել ձեր էջը, այնպես անել, որ ձեր հրապարակումները միայն ձեր ընկերները կամ միայն դուք տեսնեք և այլն։ Այս հնարավորությունների շարքում կա մի արգելք, որը հետաքրքրում է օգտատերերի մեծ մասին։ Facebook-ում չեք կարող տեսնել, թե ով է այցելում ձեր էջ։ Facebook-ը համարում է, որ դա պետք է փակ ինֆորմացիա լինի, որպեսզի մարդիկ ավելի հեշտությամբ շփվեն ու ծանոթություններ հաստատեն։
Շատերը փորձում են շրջանցել այս արգելքը ու տարբերակներ են մշակում, որոնց շնորհիվ հնարավոր է պարզել, թե ով է այցելում ձեր էջ։ Դրանցից մեկը հենց ձեր էջի հետ է կապված։ Մի քանի ծրագրավորողներ առաջարկում են նման կերպ պարզել, թե ով է ամենից շատ այցելում ձեր էջ։ Սակայն, նրանք նաև նշում են, որ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ ով ու որքան ժամանակով է ձեզ «հյուր» գալիս։ Այս ամենը կառուցված է այն հիմքի վրա, թե ում հետ եք ամենից շատ նամակագրվում։ Նրանք խորհուրդ են տալիս, որ խուսափեք այնպիսի հավելվածներից, որոնք առաջարկում են պարզել, թե ով է այցելում ձեզ, քանի որ դա կարող է փչացնել ձեր էջի անվտանգությունը ու վնասել ձեր անձնական տվյալներին։
Այդպիսի հավելվածներից է «Who Viewed My Profile» -ը, որը վերջերս հայտնվել է Android-ի App store-ում։ Այն հավաստիացնում է, որ հնարավոր է պարզել, թե ովքեր են այցելում ձեր էջ և ինչ հաճախականությամբ։ Այս հավելվածն ակտիվացնելու համար պետք է վճարում կատարել։ Համացանցում հավելվածի հավաստիոության մասին տեղեկություն չկա։ Մենք ուսումնասիրել ենք հավելվածի մեկնաբանությունները։ Պարզվում է՝ աշխատելու մեխանիզմը չի գոհացրել այն կիրառողներին։ Շատերը գրել են, որ դա պարզապես գումար քաշող ծրագիր է և խաբում է օգտատերերին։ Facebook ընկերության ներկայացուցիչներն էլ բազմիցս նշել են, որ հնարավոր չէ պարզել, թե ովքեր են այցելում ձեր էջ։

Այնուամենայնիվ, ցանցում շատ ծրագրավորողներ պնդում են, որ Facebook-ի ձեր էջին ակտիվ հետևողներին ճանաճչելու տարբերակ կա։ Որպեսզի մոտավորապես պարզեք, թե ով է ձեզ «հյուր» գալիս, բացեք Facebook-ի ձեր էջը։ Այնուհետև բացեք ձեր ընկերների ցանկը։ Առաջին հայացքից մարդիկ պատահական հերթականությամբ են դասավորված, սակայն, իրականում նրանց դասավորությունը կախված է ձեր ու նրանց ակտիվությունից։

Ուշադրություն դարձրեք, թե ովքեր են առաջին հորիզոնականներում։ Սա այն մարդիկ են, որոնք ամենից շատ են ձեզ հետ կապված հրապարակումներ անում ու ամենից շատն են ձեր էջը նայում։

|