Главная » 2017 Апрель 10 » Զատկի ձուն ներկելու ինքնատիպ տարբերակներ
loading...
3:57 PM Զատկի ձուն ներկելու ինքնատիպ տարբերակներ | |
Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին Քրիստոսի Հարության տոնը՝ Զատիկը, նշում է ապրիլի 16-ին։ Գաղտնիք չէ, որ ձուն հանդիսանում է տոնի կարեւորագույն բաղադրիչը, ուստի NEWS.am STYLE-ն առաջարկում է Զատկի ձուն ներկելու ինքնատիպ եղանակներ։ Կտորի միջոցով Պետք է ձուն փաթաթել գունավոր նախշերով կտորներով, կապել եւ դնել եփելու։ Արդյունքում կստանաք այսպիսի պատկեր. Մանր կոնֆետներով Նման արդյունք ստանալու համար անհրաժեշտ է արդեն եփած ձուն պատել սոսնձով, ապա՝ կոնֆետներով։ Թերթի կտորներով
Նման դիզայն ստանալու համար նույնպես պետք է ձուն նախապես եփել, ապա պատել սոսնձով եւ փակցնել թերթի կտորները։ Փայլերով Սկզբունքը նույնն է։ Անհրաժեշտ է՝ եփած ձու, սոսինձ եւ տարբեր գույների փայլ։ | |
|
loading...
Всего комментариев: 0 | |