Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 10 » Սխտորն ու մեղրը. բուժիչ միջոց
loading...
4:00 PM
Սխտորն ու մեղրը. բուժիչ միջոց

Սխտորն ու մեղրը. բուժիչ միջոց. 168.am

 

Անկասկած, սխտորն լավագույն բանջարեղեններից է: Այն ո՛չ միայն լավացնում է կերակուրների համը, այլև հրաշալի միջոց է մի շարք առողջական խնդիրների դեպքում: Իրականում, սխտորը երկար տարիներ օգտագործվել է հոլիստիկ բժշկության մեջ:

Սխտորի օգտակար հատկությունները կիրառելու լավագույն միջոցն այն հում վիճակում օգտագործելն է:

Հում սխտոր ուտելու առավելությունը.
 

  • իջեցնում է ճնշումն ու խոլեսթերինի մակարդակը,
  • կանխարգելում է սրտի հիվանդությունները,
  • կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը,
  • պաշտպանում է մրսածությունից,
  • նվազեցնում է օստեոարթրիտի, թութքի և շաքարախտի նախանշանները,
  • լավացնում է իմունային համակարգն ու օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները,
  • խթանում է քաշի կորուստը:


Սխտորը հրաշալի կերպով համադրվում է սոխի և կոճապղպեղի հետ՝ ստանալով դետոքս հատկանիշներ: Այն նաև ամրացնում է իմունային համակարգը:

Սխտորն օգտագործելու լավագույն միջոցը հում վիճակում ուտելն է, քանի որ սխտորի ակտիվ բաղադրիչ ալիցինը կորցնում է իր հատկանիշները, երբ ջերմային մշակման է ենթարկվում: Սխտորի մի պճեղը մաքրեք, ճզմեք, սպասեք 15 րոպե և կերեք:

Կարևոր է իմանալ, որ սխտորը լավ է ուտել դատարկ ստամոքսին, քանի որ այս դեպքում հեշտ է մարսվում:

Հում սխտոր և մեղր

2-3 պճեղ սխտորը ճզմեք, խառնեք 1 ճ/գ մեղրով և օգտագործեք խառնուրդն ամեն առավոտ՝ դատարկ ստամոքսին: 7 օր շարունակ օգտագործեք այս խառնուրդը 1 գդալի չափով և ինքնազգացողության տարբերությունը նկատելի կլինի:

 

 

Просмотров: 2938 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar