
Կիստաներն առաջանում են մարդու տարբեր օրգան-համակարգերում, և, որպես կանոն, առավել հաճախ հանդիպում են կանանց մոտ: Չնայած կիստաները սովորաբար բուժում են ինվազիվ ու ցավոտ բժշկական մեթոդներով, սակայն, որպես կանոն, կրկին առաջանում են:
healthyfoodhouse.com-ը ներկայացրել է, թե ինչպես կարելի է բնական մեթոդներով նպաստել ազատվելու կիստաներից ու դրանց կրկնակի առաջացումից:
Առաջարկված բաղադրատոմսի պատրաստման համար հիմնական բաղադրիչ է հալվեն:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է.
- 3 լիտր բարձրորակ կարմիր գինի,
- 150 գրամ հալվեի տերևներ,
- 450 գրամ եղերդակի(цикорий) սուրճ,
- 1/2 լիտր բժշկական սպիրտ,
- 450 գրամ մեղր:
Պատրաստման եղանակը
Նախ մաքրեք հալվեյի վրա առկա փշերն ու լավ մանրացրեք: Ավելացրեք մնացած բաղադրիչներն ու կրկին խառնեք: Լցրեք խառնուրդը ապակյա տարայի մեջ, փակեք կափարիչով ու պահեք սառը վայրում` 2 շաբաթ: Այնուհետև քամեք տարայի պարունակությունը:
Օգտագործեք 1-ական ճ/գ, օրական 3 անգամ, սնունդ ընդունելուց 1 կամ 2 ժամ առաջ:
Այս միջոցն անվտանգ է նաև երեխաների համար, սակայն փոքր չափաքանակով՝ կես թ/գ, որը ևս հարկավոր է օգտագործել օրական 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ:
|