Главная »
2017 » Апрель » 10 » Մաստակի ոչ հայտնի օգտակար հատկություն
loading...
4:02 PM Մաստակի ոչ հայտնի օգտակար հատկություն |

Մաստակ ծամելը շատերը համարում են վատ և ոչ էսթետիկ սովորություն, սակայն նոր գիտական տվյալները ցույց են տալիս, որ մաստակն իրականում օգտակար է ուղեղի համար։ Ծամելու ժամանակ շարժումներն ակտիվացնում են արյան հոսքն ուղեղ և օգնում ավելի լավ աշխատել՝ ցույց է տվել ճապոնացի գիտնականների անցկացրած հետազոտությունը։ Այս մասին հայտնում է medmoon.ru-ն։
Արդյունքում մաստակից օգուտ են ստանում ուղեղի 8 հատվածները։
Ճապոնիայի ռադիոլոգիական գիտությունների ազգային ինստիտուտի գիտնականները կամավորներին խնդրել են լուծել տարբեր հանձնարարություններ, մինչդեռ նրանց ուղեղը սկանավորել են՝ տեսնելու, թե որ հատվածներն են ակտիվ։ Կամավորների մի մասը մաստակ է ծամել, մյուսները՝ ոչ։
Պարզվել է, որ ծամելու շարժումներն ակտիվացնում են ուղեղի հատվածները, որոնք կապված են շարժման և ուշադրության հետ, օգնում են կենտրոնանալ, ավելի արագ արձագանքել և ավելի ուշադիր լինել։
|
Просмотров: 3057 |
Добавил: sedablog1
| Рейтинг: 0.0/0 |
loading...