Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Апрель » 10 » Թխվածքաբլիթ «Ձվիկներ»
loading...
9:46 PM
Թխվածքաբլիթ «Ձվիկներ»

txvacqablit-cvikner-9Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • մեղր - 250 գր
  • շաքարավազ - 250 գր
  • ձու - 3 հատ
  • կարագ - 100 գր
  • սոդա - 1,5 թ/գդ
  • ալյուր - 7 բաժակ
  • դարչին - ըստ ճաշակի
  • կոճապղպեղ (имбирь) - ըստ ճաշակի
  • մեխակ - ըստ ճաշակի
  • կակաո - 2 ճ/գդ
  • Ջնարակի համար՝
  • ձվի սպիտակուց - 1 հատ
  • շաքարի փոշի - 1 բաժակ
  • հյութ կիտրոնի - 2 ճ/գդ
  • սննդի գունանյութ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

  1. Կարագը, մեղրը և շաքարավազը թույլ կրակի վրա հալեցնում ենք։ Ավելացնում ենք համեմունքները և սառեցնում ենք մինչև սենյակային ջերմաստիճանի։ Ձվերը մեկ այլ ամանի մեջ լավ հարում ենք և ավելացնում ենք սառած օշարակի մեջ։
    txvacqablit-cvikner-2
  2. Ալյուրը, սոդան և կակաոն աստիճանաբար ավելացնում ենք զանգվածին և փափուկ և առաձգական խմոր ենք հունցում։ Գիշերը, կամ մի քանի ժամով թողնում ենք սառնարանում։
    txvacqablit-cvikner-3
  3. Խմորը բարակ գրտնակում ենք և թխվածքաբլիթները անհրաժեշտ ձևով կտրում ենք։ Թխում ենք մոտ 15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
    txvacqablit-cvikner-4
  4. Պատրաստում ենք ջնարակը։ Ձվի սպիտակուցը, շաքարի փոշին և կիտրոնահյութը խառնում ենք իրար մինչև թթվասերի թանձրության դառնա։
    txvacqablit-cvikner-5
  5.  Ջնարակը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ (կարող ենք պոլիէթիլենային պարկի մեջ լցնել, ծայրը կտրել և ձևավորել թխվածքաբլիթները ) և սկսում ենք թխվածքաբլիթները ձևավորել։
    txvacqablit-cvikner-6
  6. Թխվածքաբլիթները կարող ենք կտրել ձվի կամ նապաստակի տեսքով, կուլիչի տեսք տալ և այլն։ Եթե այս գործընթացին ներգրավվենք նաև երեխաներին, անպայման հետաքրքիր և զարգացնող զբաղմունք կլինի։
    txvacqablit-cvikner-7
  7. Երբ թխվածքաբլիթների վրայի ջնարակը սառչի կարող ենք դրանք փաթեթավորել և նվերի տեսքով մատուցել մեր սիրելիներին, մտերիմներին, հարազատներին և կոլեգաներին։
    txvacqablit-cvikner-8
  8. Ահա և պատրաստ է:
    txvacqablit-cvikner-9

Ի դեպ, զատիկի թխվածքաբլիթ պատրաստելու ընթացքը բալիկների համար իսկական տոն կդառնա, ինչպես նաև կզարգացնի նրանց գեղագիտական ճաշակը։ Այնպես, որ պատրաստելուց առաջ չմոռանաք բալիկներին ներգրավել:

Просмотров: 658 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar