4:36 PM Սոխի հյութ՝ հզոր միջոց մազաթափության դեմ | |
Սոխի հյութը մազաթափության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շատ պրոֆեսիոնալ միջոցների բաղադրության մեջ հենց սոխի հյութ է մտնում, իսկ դա նշանակում է, որ այն կլինիկորեն փորձարկված և մանրամասն ուսումնասիրված է: Այս ունիվերսալ միջոցը խթանում է նոր մազերի աճը, լավացնում է արյան շրջանառությունը, ազդում է որպես հակասեպտիկ միջոց, մաքուր է պահում գլխի մաշկը: Ինչպես օգտագործել սոխի հյութը Քերեք կամ բլենդերով մանրացրեք մեկ մեծ սոխի գլուխ և քամեք: Ստացված հյութը քսեք գլխամաշկին, փաթաթեք և թողեք մեկ ժամ: Քանի որ սոխը սուր հոտ ունի, կարող եք դրա մեջ ինչ-որ հոտավետ բան ավելացնել, օրինակ՝ վարդաջուր: Այնուհետև մազերը շամպունով լավ լվացեք: Պրոցեդուրան կրկնեք շաբաթը երկու անգամ, այնքան ժամանակ, մինչև այլևս չթափվեն: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |