4:42 PM Ամենաարդյունավետ ըմպելիքը՝ նիհարելու և ախորժակը «նվազեցնելու» համար | |
Եթե Դուք անընդհատ ուզում եք ինչ-որ բան ուտել, և հիմնականում՝ ինչ-որ քաղցր բան, ապա այս ըմպելիքը փրկություն է: Խոտերից պատրաստված թուրմը, ինչի մասին կգնա խոսքը, կարելի է անվանել ամենաարդյունավետ ըմպելիքը նիհարելու և ախորժակը «նվազեցնելու» համար: Խոտերով պատրաստված թեյն օրգանիզմից հանում է ավելորդ ամեն ինչ՝ և տոքսինները, և ջուրը, ինչպես նաև օգնում է նորմալացնել մարսողությունը և «նվազեցնում» է ախորժակը: Բոլոր բաղադրիչները բնական են և հեշտ է գտնել ցանկացած դեղատանը: Տնային պայմաններում պատրաստված՝ նիհարելու համար թեյը պետք է խմել փուլերով. 2 շաբաթ խմել, 2 շաբաթ ընդմիջում անել և նորից կրկնել: Տնական թեյ՝ նիհարելու համար Բաղադրիչներ 1. Կաղնու կեղև – 50 գ Բաղադրության առանձնահատկությունները 1. Կաղնու կեղևը պարունակում է կալցիում, որը նպաստում է նիհարեցմանը: 2. Դառը օշինդրն օգնում է այրել ներքին ճարպը, փոքրացնում է ախորժակը, ինչպես նաև ոչնչացնում է օրգանիզմի պարազիտներին: 3. Հազարաթերթիկն արագացնում է մարսողության պրոցեսը: 4. Լվածաղիկը խթանում է գաղտնի-շարժիչային գործընթացներն աղեստամոքսային տրակտում: 5. Դժնիկն ունի թուլացնող հատկություն և օգնում է օրգանիզմից հեռացնել չմարսված կերակուրը: Պատրաստումը 1. Խառնել բոլոր խոտերը և տեղադրել լավ փակվող ապակե բանկայի մեջ: 2. Խոտի 1 թ/գ խառնուրդի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր և թողնել 10 րոպե թրմվելու համար: Այդ նպատակի համար ամենահարմարը թերմոսն է: 3. Խմել 1 բաժակ առավոտյան մինչև կերակուր ընդունելը, քանի այն տաք է: Թեյը դառն է, դրա համար խորհուրդ է տրվում խմել այն մի փոքր մեղրով: 4. Նախաճաշել՝ թեյը խմելուց կես ժամ անց: Ինքնուրույն պատրաստելով թեյը՝ Դուք կարող եք վստահ լինել, որ այն չի պարունակում օրգանիզմի համար վնասակար նյութեր: Պատրաստեց Անի Գաբուզյանը | |
|
Всего комментариев: 0 | |