9:30 PM Լավագույն ժողովրդական միջոցները` լնդերի իջեցումը բուժելու համար | |
Սա բավական տարածված խնդիր է, սակայն դրանից ազատվելու համար թանկարժեք միջոցների կարիք չկա: Իրականում լնդերի իջեցումը կարելի է բուժել նաև տնային պայմաններում:
Ժողովրդական միջոցներ` լնդերի իջեցումը բուժելու համար
Երիտասարդ տերևներ
Գարնանը վիտամինների պակասը հաճախ հանդիպող խնդիր է և լնդերը դրա հետևանքով խիստ տուժում են: Անհրաժեշտ տարրերի պակասը լրացնելու համար հարկավոր է ուտել կամ խմել այնպիսի բույսերի թուրմեր ու եփուկներ, ինչպիսին են կեչին, սոճին, լորենին, եղինջը, թրթնջուկը: Բացի այդ, կարելի է նաև պատրաստել աղցաններ խատուտիկով կամ կոտեմով:
Արևածաղկի ձեթ
Լնդերի համար նաև շատ օգտակար կլինի արևածաղկի ձեթով ողողումներ անելը: Հարկավոր է օրական երկու անգամ բերանի խոռոչը ողողել արևածաղկի ձեթով կամ պարզապես որոշ ժամանակ բերանում ձեթ պահել: Բուժման կուրսը տևում է 6 ամիս: Փշատերև ծառերի սաղարթի եփուկ
Սա շատ օգտակար միջոց է, որը կարելի է ըմպել նաև որպես թեյ: Հարկավոր է 5 ճ.գ. սոճու փշերին, 2 ճ.գ. մանրացրած մասուրին ու 1 ճ.գ. մանրացրած սոխի կեղևին ավելացնել 1.5 լիտր ջուր, եռացնել, իսկ այնուհետև եփել ևս 5 րոպե: Սա թուրմի օրական չափաբաժինն է: Այս մեթոդով բուժման կուրսը տևում է 2 շաբաթ:
Ակնամոմի ոգեթուրմ
25 գրամ ակնամոմը մանրացնել, լցնել մուգ ապակուց պատրաստված շշի մեջ և ավելացնել 10 մլ սպիրտ կամ 150 մլ բարձրորակ օղի: Խառնել, մինչև ակնամոմն ամբողջությամբ լուծվի, այնուհետև ավելացնել 50 գրամ չորացրած սրոհունդի (зверобой) տերևներ: Թրմել 15 օր (ընթացքում թափահարել), իսկ պատրաստ լինելուն պես՝ քամել:
Այս ոգեթուրմը հարկավոր է կիրառել որպես ողողման միջոց, սակայն հարկ է հիշել, որ այն չի կարելի օգտագործել մաքուր վիճակում: Անհրաժեշտ է 30 կաթիլ ոգեթուրմը լուծել 0.5 բաժակ ջրում և ստացված լուծույթով ողողել բերանի խոռոչը: Այս պրոցեդուրան ցանկալի է կրկնել օրական 4 անգամ:
Մերսում
Ամեն օր ատամները լվանալուց հետո հարկավոր է մերսել լնդերը: Անհրաժեշտ է մի փոքր ատամի մածուկ քսել ցուցամատին ու բթամատին և շրջանաձև շարժումներով 5 րոպե մերսել լնդերը: Այս պրոցեդուրան ավարտելուց հետո կարելի է բերանի խոռոչը ողողել երիցուկի եփուկով:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc | |
|
Всего комментариев: 0 | |