2:22 PM Սոդայով և մեղրով դիմակ․ 15 րոպե անց կհիանաք Ձեր մաշկով | |
Մեղրով և սոդայով այս դիմակի բաղադրատոմսը լավագույնն է, որ պետք է փորձել։ Այն կօգնի ազատվել ակնեից, մուգ շրջանակներից, մաշկի վրայի տհաճ սև կետերից և կպարգևի գեղեցիկ մաշկ, որը դեռ երբեք չեք ունեցել։ Դիմակի մեջ օգտագործվող սոդան կմաքրի մաշկը մեռած բջիջներից և ամեն տեսակի կեղտից։ Այն մաշկը կդարձնի փափուկ, մաքուր և թարմ առաջին իսկ կիրառումից հետո։ Մեղրը բնական հակաբակտերիալ միջոց է, որը հիանալի է ակնեն բուժելու և այն կանխելու համար։ Մեղրը հիանալի միջոց է մաշկի ծերացումը դանդաղեցնելու համար, այն անգամ օգտակար է զգայուն մաշկի դեպքում։ Մեղրը նաև ձգում է մաշկի ծակոտիները և հաղորդում երիտասարդ տեսք։ Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ են՝ • 4 ճաշի գդալ սոդա • 1 ճաշի գդալ մեղր • 2 թեյի գդալ ջուր։ Պատրաստման եղանակը Սոդան և մեղրը լցնել տարայի մեջ, այնուհետ ավելացնել ջուրը, որպեսզի ստացվի կպչուն խառնուրդ։ Պատրաստի դիմակը քսել մաքուր մաշկին՝ խուսափելով աչքերի և քթանցքների հատվածներից։ Պահել այն 15 րոպե՝ մինչև դիմակը կսկսի չորանալ։ Հնարավոր է առաջանա թևթև ծակծկոց։ Մաքուր կտորը թրջել տաք ջրով և դիմակը մաշկից հեռացնել այդ կտորով՝ կատարելով շրջանաձև շարժումներ։ Այնուհետ լվացվել գոլ ջրով և չորացնել մաշկը։ Եթե դիմակի պարունակությունը շատ է ստացվել, ապա այն կարելի է օգտագործել նաև պարանոցի և կրծքավանդակի հատվածում՝ ցնցուղ ընդունելուց առաջ։ Այս դիմակը կարելի է կրկնել շաբաթը 1 անգամ և արդյունքներն իսկապես կգոհացնեն։ | |
|
Всего комментариев: 0 | |