Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Апрель » 12 » Դիմակ՝ մաշկի սև կետերից ու անցանկալի մազերից ազատվելու համար
loading...
2:23 PM
Դիմակ՝ մաշկի սև կետերից ու անցանկալի մազերից ազատվելու համար

Դիմակ՝ մաշկի սև կետերից ու անցանկալի մազերից ազատվելու համար

Վստահաբար, ոչ մի կնոջ դուր չի գալիս մաշկի վրա առաջացող սև կետերը ու նրանք մշտապես փնտրտուքների մեջ են, թե ինչպես է հնարավոր ազատվել դրանցից։ Եթե ակնեն պետք է բուժել ներքինից՝ բժշկի նշանակումներով, ապա տնային պայմաններում իսկապես հնարավոր է մաշկը մաքրել սև կետերից։

 

Այս միջոցն օգնում է մաշկից միանգամից հեռացնել ողջ կեղտը, այդ թվում նաև անցանկալի մազերը, որի համար անհրաժեշտ է ձվի սպիտակուց ու անձեռոցիկ։

 

Մաշկը մաքրել ու ձվի սպիտակուցը համաչափորեն քսել մաշկին։ 

Այնուհետ մաշկին դնել անձեռոցիկներ։ 

Անձեռոցիկի վրայից կրկին քսել ձվի սպիտակուց ու թողնել այն չորանա մոտ 40 րոպե։

 

Այդ ընթացքում կզգաք, թե ինչպես է մաշկը ձգվում, ինչը նորմալ է։ 

40 րոպե անց անձեռոցիկները հեռացնել մաշկից՝ ներքևից դեպի վեր ուղղությամբ։ Լվացվել ու մաշկին քսել փափկեցնող կրեմ։

Արդյունքը նկատելի է անմիջապես և կզգաք, թե ինչպես է մաշկը շնչում։ Կարելի է նաև սպիտակուցին ավելացնել կիտրոնի հյութ։ 

Просмотров: 2665 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar