Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Апрель » 12 » Ինչ փոփոխություններ կան Windows 10 Creators Update-ում
loading...
2:33 PM
Ինչ փոփոխություններ կան Windows 10 Creators Update-ում

Картинки по запросу Ինչ փոփոխություններ կան Windows 10 Creators Update-ումMicrosoft ընկերությունը թողարկեց երկար սպասված Windows 10 Creators Update-ը, որտեղ կատարվել են մի շարք փոփոխություններ: Եկեք տեսնենք, թե ինչ նշանակալի փոփոխություններ կան այս թարմացման մեջ:

 

Ձայնով կարգավորումներ

Եթե համակարգչի վրա տեղադրեք մաքուր Windows 10, ապա կարող եք ձայնով կատարել սկզբնական կարգավորումները Cortana օգնականի միջոցով:

 

Խաղային ռեժիմ

Xbox app հավելվածում հայտնված նոր Game Mode ռեժիմը միացնելու դեպքում համակարգչի պրոցեսորն ու վիդեոքարտը առաջնահերթությունը կտան խաղերին: Այսինքն՝ հետին ֆոնում աշխատող պրոցեսները ավելի քիչ ռեսուրսներ կստանան:

 

Խաղերի հեռարձակում

Xbox app հավելվածում ավելացել է նաև streaming ֆունկցիա, որի միջոցով խաղասերները կարող են ուղիղ եթերում հեռարձակել և տեսնել խաղերը: Հեռարձակելու համար պետք է խաղի ընթացքում սեղմել Windows + G կոճակները և բացված պատուհանում սեղմել հեռարձակման կոճակը:

 

Պատկերը պատկերի մեջ

Windows 10-ի հավելվածների համար ավելացել է picture-in-picture գործառույթը: Windows 10-ում ներառված Movies & TV հավելվածը թույլ է տալիս տեղադրել տեսանյութերը ամենավերևում և աշխատելու ընթացքում տեսնել դրանք: Windows 10-ում ներառված Skype հավելվածում նույնպես կա այս ֆունկցիան: Հավելվածներ ստեղծողները կկարողանան այս ֆունկցիան ներդնել իրենց հավելվածներում:

 

 

Գիշերային ռեժիմ

Windows 10-ն այժմ կարող է մութ ժամերին նվազեցնել կապույտ գույնը և աչքերի համար ավելի հարմար գույներ ցուցադրել:

 

Start Menu-ի թղթապանակներ

Start Menu-ում կարող եք ստեղծել թղթապանակներ և դրանցում տեղադրել հավելվածների նշանները:

 

 

Պայմանական արգելափակում

Windows 10-ում ավելացել է Dynamic Lock ֆունկցիան, որն արգելափակում է համակարգիչը դրանից հեռանալու դեպքում: Օրինակ՝ կարող եք Bluetootհ-ի միջոցով կապել հեռախոսը համակարգչին և համակարգչից հեռանալու դեպքում այն ավտոմատ կարգելափակվի:

 

Paint 3D

Windows 10-ում ավելացել է հայտնի paint ծրագրի եռաչափ տարբերակը, որը կոչվում է Paint 3D: Այս ծրագիրը թույլ է տալիս նկարել եռաչափ տեքստեր, պատկերներ կամ ներմուծել Remix3D.com կայքի օգտատերերի կողմից պատրաստված 3D օբյեկտներ:

 

 

Թարմացված Micrososft Edge

Windows 10-ում թարմացել է Micrososft Edge դիտարկիչը: Այժմ կարող եք խմբավորել ու պահպանել որոշ թաբեր՝ հետագայում դրանց բացելու ակնկալիքով: Edge դիտարկչում ավելացել է նաև էլեկտրոնային գրքեր և 360 տեսանյութեր դիտելու հնարավորություն: 

 

 

Թարմացումների բարելավված կարգավորումներ

Այժմ կարող եք ավելի լավ կարգավորել Windows 10-ի թարմացումները: Օրինակ կարող եք նշել համակարգչի ակտիվ ժամերը կամ մեկ շաբաթով սառեցնել թարմացումները:

 

Անվտանգության բարելավված կարգավորումներ

Windows 10-ում բարելավվել են նաև անվտանգության կարգավորումները (օրինակ գովազդներ ցուցադրելու համար օգտատիրոջից ինֆորմացիա հավաքագրելը):

Просмотров: 432 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar