2:34 PM Ի՞նչ կերակուրներ դնել Զատկի սեղանին և ինչ նշանակություններ ունեն դրանք | |
Զատկի տոնին սեղաններին դրվում են ձկնեղենից պատրաստված ուտեստներ, վայրի ուտելի բույսեր, քաշովիներ, ներկած ձու, գինի և, իհարկե, չամիչով փլավ, որը յուրահատուկ խորհուրդ ունի` չամիչով փլավը քրիստոնեական խորհուրդ ունի և պարտադիր է Զատկի սեղանին: Սպիտակ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, որոնք Քրիստոսի արյամբ մաքրվել են, իսկ չամիչը խորհրդանշում է եկեղեցու սրբերին, ովքեր իրենց մարտիրոսությամբ և նվիրումով քաղցրացնում են եկեղեցին։ Պատրաստեք զատկի փլավ՝ բրնձով, չամիչով, չրեղենով հետևյալ բաղադրատոմսով. Զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով հայկական Զատիկի ուտեստ է և կարելի է մատուցել տոնական սեղաններին: Զատկի սեղանի զարդը ներկված հավկիթից հետո, անտարակույս, տոնական փլավն է: Բաղադրատոմս. Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները Զատկի փլավը պատրաստելու համար.
Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել այնքան, որ տռզի, ավելացնել չիրը և շարունակել բովել: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ լցնել բրնձի մի մասը, ավելացնել չրեղենը: Կրկին լցնել բրնձի մնացած մասը, դնել յուղը, չրեղենի ու չամիչի մնացած մասը ևս ավելացնել: Եփել այնքան, մինչև բրինձը եփվի, և գունազարդ փլավը պատրաստ է: Կարելի է նաև շեղվել բաղադրատոմսից՝ ավելացնելով նուշ, ընկույզ, պնդուկ և անգամ հնդկական ընկույզ: Ձուկ` ձկնեղեն. Բաղադրատոմս. իշխան՝ թարխունով. Բաղադրիչներ. -իշխան – 2-3 հատ, -հատիկ հոտավետ պղպեղ Ձուկը մաքրել, աղ անել: Բաժանել մասերի կամ եփել ամբողջական: Տեղադրել կաթսայի մեջ, լցնել այնքան ջուր, որ ծածկի ձուկը, կարելի է նաև ջուր լցնել: Ջրի մեջ գցել հատիկ պղպեղը, հոտավետ պղպեղը և մեկ հատ դափնետերև: Թարխունը լվանալ, ամեն ձկան մեջ տեղադրել երկու-երեք ճյուղ, կարագի կեսը երկար շերտերով տեղադրել ձկան մեջ: Կարելի է նաև ձկան սուր հոտը կոտրելու համար վերջում ավելացնել կես գլուխ սոխ:
Մնացած կարագը գցել ջրի մեջ: Մարմանդ կրակով եփել այնքան, որ ջուրը գրեթե ցամաքի, ձկան աչքերը բնիկներից դուրս գան: Զարդարել կիտրոնի շերտերով և թարմ կանաչեղենով: Տապակած կանաչեղենի և տոնական խմորեղենի` այն է գաթա, կուլիչ, կաթնահունց. բաղադրատոմսերը` հաջորդիվ: | |
|
Всего комментариев: 0 | |