8:11 PM Կծու մթերքներն ունեն բազմաթիվ օգտակար հատկություններ | |
Լավ տրամադրություն։ Վատ տրամադրության դեմ կարող է պայքարել ոչ միայն շոկոլադը։ Ցանկացած կծու մթերք ուժեղ իմպուլսներ է ուղարկում ուղեղին՝ ստիպելով արտադրել սերոտոնին հորմոնը։ Այն օգնում է հաղթահարել դեպրեսիան, անհանգստությունը. սթրեսը և հոգնածությունը։ Քաշի նվազեցում։ Կծուն կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, քանի որ կարագացնի նյութափոխանակությունը։ Ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ կծու համեմունքները նվազեցնում են քաղցր ուտելու ցանկությունը։ Այդ գործում հատկապես կօգնեն դարչինն ու կծու պղպեղը Սրտի հիվանդությունների կանխարգելում։ Կծու համեմունքը կարող է օգնել կարգավորել խոլեստերինի մակարդակը և լավացնել արյան շրջանառությունը։ Կարմիր պղպեղը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կարևոր են ոչ միայն սրտի, այլև ամբողջ օրգանիզմի առողջության համար։ | |
|
Всего комментариев: 0 | |