5:54 PM Ինչպես շուտ հանել գրգռվածությունը դեպիլյացիայից հետո | |
Խոտաբույսեր Եթե սափրելուց անմիջապես հետո մաշկի վրա կտրվածքներ և կարմրություններ են հայտնվում, թրջեք բամբակը սառեցված երիցուկի թուրմի մեջ և քսեք այդ հատվածում: Սառույց Մեկ այլ տնական միջոց է սառույցը: Տրորեք այն սափրվելուց մի քանի րոպե անց: Այդ կերպ դուք նեղացնում եք ծակոտիները և հանում այտուցվածությունը: Խորհուրդ տրվող տաք ցնցուղը կամ լոգանքը սխալ է, քանի որ այն կուժեղացնի գրգռվածությունը: Ծովային աղի օգտագործումը նույնպես սխալ է, քանի որ աղը շատ ուժեղ գրգռիչ հատկություն ունի: Ավստրալիական խորամանկություն՝ անանուխի, թեյի ծառի և էվկալիպտի եթերային յուղեր: Բացի այն, որ սրանք ունենում են հակասեպտիկ ազդեցություն, այլ նաև դանդաղեցնում են անցանկալի մազերի աճը և չեն թողնում, որպեսզի մազերը ներաճեն: Դրանց օգտագործման ամենահեշտ միջոցը՝ բամբակը թաթախել մաքուր ջրում, վրան կաթացնել մեկ-երկու կաթիլ յուղ և քսել մաշկին: Ջրածնի պերօքսիդ Կենցաղի մեջ մենք արդեն սովոր ենք մշակել վերքերը ջրածնի պերօքսիդով, սակայն քիչ ենք օգտագործում այն որպես բյութի-գործիք: Բայց իրականում այն միանգամից կանգնեցնում է արյունը և խոչընդոտում վարակի ներթափանցումը: Սակայն այն ունի մեկ թերություն՝ չորացած արյան հետքեր: Այսպիսի արդյունքը փոքր-ինչ հարթելու համար, մաշկը ջրածնի պերօքսիդով մշակելուց հետո վրան խոնավեցնող կրեմ քսեք: Թերմալ ջուր Եթե ձեզ հաջողվել է խուսափել արյունից, ապա մաշկը կարելի է հանգստացնել սառեցված թերմալ ջրի օգնությամբ: Подробнее: https://shabat.am/am/article/126854/Inchpes-shut-hanel-grgrvatsutyuny-depilyaciayic | |
|
Всего комментариев: 0 | |