4:01 PM Խնամեք մաշկն առանց քիմիական հավելումների | |
Այս ամենը հաշվի առնելով՝ ձեզ ենք ներկայացնում տնային դիմակ, որը կխնամի մաշկը, կհարթեցնի կնճիռները, կհանի մաշկային բորբոքվածությունը: Այս դիմակն օգնում է բացել ծակոտիները և մաքրել դրանք: Այն նաև հեռացնում է մաշկի մեռած բջիջները և հարթեցնում մաշկը: Այս դիմակի բաղադրության մեջ մտնող կիտրոնն ունի սպիտակեցնող հատկանիշ, այն նաև հրաշալի կերպով մաքրում է մաշկն ու ծակոտիները: Մեղրն այս դիմակի մեջ ունի սնուցող նշանակություն: Մեղրը հարուստ է սննդարար տարրերով, որոնք օգնում են վերականգնել վնասված մաշկը: Յոգուրտն ունի հանգստացնող ազդեցություն, ինչի շնորհիվ հանում է մաշկի գրգռվածությունն ու բորբոքումները: Բնական դիմակի բաղադրատոմս
Մեղրն ու յոգուրտը խառնեք միջին չափի տարայի մեջ, ավելացրեք թարմ քամած կիտրոնի հյութը: Ամբողջը լավ խառնեք, որպեսզի ստացվի համասեռ, խյուսանման զանգված: Խյուսը քսեք դեմքի մաշկին և թողեք մնա 15 րոպե: Ապա լվացեք դիմակը գոլ ջրով և չորացրեք մաշկը: Դիմակից հետո քսեք խոնավեցնող քսուք: Այս դիմակը կարող եք օգտագործել շաբաթական 3-4 անգամ, որպեսզի հարթ և փայլուն մաշկ ունենաք: | |
|
Всего комментариев: 0 | |