Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 15 » Բնական օճառ` զգայուն մաշկի համար
loading...
4:05 PM
Բնական օճառ` զգայուն մաշկի համար

Բնական օճառ` զգայուն մաշկի համար. 168.ам

 

Զգայուն կամ մաշկաբորբի հակված մաշկը հատուկ խնամք է պահանջում: Այն անհրաժեշտ է խնամել առավելապես բնական միջոցներով, որոնք ագրեսիվ քիմիական հավելումներ չեն պարունակում: Steptohealth.ru կայքը գրում է, որ այս դեպքում լավագույն ընտրությունը տնային պայմաններում պատրաստված օճառն է: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է մի քանի բաղադրիչ:

Գլիցերին

Գլիցերինը բուսական ծագման միացություն է, որը լայնորեն օգտագործվում է տարբեր կոսմետիկ միջոցների պատրաստման համար: Ի տարբերություն սուլֆատների, որոնք չորացնում են մաշկը և խախտում թթվահիմնային հավասարակշռությունը, գլիցերինը խոնավացնում է մաշկը, մաքրում այն, փափկացնում և առաձգականություն հաղորդում, ունի նաև հանգստացնող հատկություն: Բացի այդ, այն կարող է պայքարել բջիջների ծերացման դեմ:

Կակաոյի յուղ

Կակաոյի յուղը շատ սննդարար է: Այն հիանալի բաղադրիչ է, հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով և հանքանյութերով, ինչը նշանակում է, որ կանխարգելում է մաշկի բջիջների ծերացումը և առաձգականության կորուստը:


Կակաոյի յուղ
Սպիտակ կամ կարմիր կավ

Կավի այս տեսակները լավագույն ընտրությունն են զգայուն մաշկի խնամքի գործում: Ընդհանրապես, կավը բնական միջոց է, որը հարուստ է հանքանյութերով: Այն կարող է մաշկի վերևի շերտը մաքրել կեղտից և օգնել կարգավորել մաշկի ճարպի արտադրությունը:

Նշի յուղ

Նշի յուղն ամենամատչելիներից և, միաժամանակ, ամենաարդյունավետներից է: Այն խոնավացնում է մաշկը, փափկություն հաղորդում: Բացի այդ, այն կարող է պայքարել բորբոքման և մաշկի հնարավոր գրգռման դեմ: Այսպիսով այն հրաշալի միջոց է` զգայուն մաշկը խնամելու համար, ինչպես նաև՝ մաշկաբորբի, փսորիազի, հերպեսի և նույնիսկ այրվածքների դեմ պայքարելու համար:


Նշի յուղ
Լավանդայի յուղ

Սա մաշկի համար ամենաօգտակար յուղերից է և կարող է օգտագործվել մաշկի բոլոր տեսակների ժամանակ: Իր օգտակար հատկությունների շնորհիվ լավանդայի յուղը հաճախ է օգտագործվում տարբեր կոսմետիկ միջոցների արտադրության մեջ: Այն հականեխիչ և հանգստացնող հատկություններ ունի, ինչպես նաև օգնում է բարձրացնել մյուս բաղադրիչների արդյունավետությունը: Բացի այդ` լավանդայի յուղը կարող է օգնել լավացնել մաշկի բջիջների վերականգնումը, կանխարգելել կնճիռների առաջացումը: Հանգստացնող կարողությունների շնորհիվ լավանդան դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, օգնում հեշտությամբ հաղթահարել զգացմունքային խնդիրները:

Բաղադրիչներ.
 

  • գլիցերինի մեկ հաբ (100 կամ 120 գրամ).
  • 4 ճաշի գդալ կակաոյի յուղ (50 գրամ).
  • 2 ճաշի գդալ նշի յուղ (30 գրամ).
  • 2 ճաշի գդալ սպիտակ կամ կարմիր կավ (40 գրամ).
  • 15 կաթիլ լավանդայի յուղ:


Պատրաստման եղանակը.

 

Գլիցերինն ու կակաոյի յուղը տաքացրեք գոլորշու միջոցով: Երբ դրանք հեղուկի վերածվեն, կավի վրա ավելացրեք նշի յուղը: Խառնեք, վերցրեք կրակիվրայից և ավելացրեք լավանդայի յուղը: խառնուրդը լցրեք օճառի ձև ունեցող տարայի մեջ: Երբ խառնուրդը սառչի և պնդանա, օճառը պատրաստ է օգտագործման:

Просмотров: 801 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar