Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 15 » Գեղեցկության և երիտասարդացման համար կարտոֆիլի օգտագործման 4 մեթոդ
loading...
4:06 PM
Գեղեցկության և երիտասարդացման համար կարտոֆիլի օգտագործման 4 մեթոդ

 

Գեղեցկության և երիտասարդացման համար կարտոֆիլի օգտագործման 4 մեթոդ. 1in.am

 

 

Պարզվել է, որ բացի որպես սննդամթերք օգտագործելուց՝ կարտոֆիլը կարելի է օգտագործել նաև կոսմետիկ նպատակներով, հայտնում է toneto.net-ը:

Կատոֆիլը՝ երիտասարդացման միջոց

Բրիտանացի գիտնականները վստահեցնում են, որ կարտոֆիլի հյութը կարող է երիտասարդացնել մաշկը: Բանն այն է, որ կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդիչներ, այդ թվում՝ բնական պոլիֆենոլներ: Դրանք կարևոր դեր են խաղում բջիջների աշխատանքում և բորբոքումների նվազեցման մեջ, որը տարածվում է նաև մաշկի վրա: Այն պարունակում է մեծ քանակությամբ B6 վիտամին, որն օգնում է մաշկի համար շինանյութ հանդիսացող ամիաթթուների վերամշակմանը:

Կարտոֆիլը՝ պզուկներից ազատվելու միջոց

Կարտոֆիլի հյութn օգնում է նվազեցնել մաշկի բորբոքային գործընթացները, ներառյալ` պզուկները, կապտուկները, ցանը: Լավագույն արդյունքի հասնելու համար այն հարկավոր է մաշկի վրա պահել մի քանի ժամ: Հակառակ դեպքում կարտոֆիլի հյութը չի կարող խորը ներթափանցել մաշկի մեջ:

Կարտոֆիլը՝ աչքերի տակ պարկերի բուժման միջոց

Աչքերի տակ պարկերն այդ շրջանում գտնվող մանրագույն արյունատար անոթների՝ արյունով չափից ավելի լցվելու հետևանք են: Կարտոֆիլը կարող է փափկեցնել և սառեցնել այդ անոթները՝ նպաստելով դրանց կրճատմանը:

Կարտոֆիլը՝ ճերմակ մազերի դեմ

Մազերի կարտոֆիլային փիլինգը նպաստում է ազատվել սպիտակ մազերից: Դրա համար հարկավոր է 30 րոպե կարտոֆիլի կճեպները եռացնել 2 լ ջրում, ապա քամել և թողնել սառչի: Գլուխը լվանալոց հետո ստացված հեղուկը քսել մազերին, 20 րոպե անց լվանալ:

Просмотров: 5204 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar