4:11 PM Արդյոք եղունգների ներկը վնասո՞ւմ է դրանք | |
Տարատեսակ կարծիքներ կան այն մասին, թե եղունգների ներկը վնասում է դրանց, թե ոչ: Ոմանք կարծում են, որ եղունգները պարբերաբար պետք է «հանգստանան» ներկից, ոմանք գտնում են, որ ներկը ընդհանրապես շատ վատ ազդեցություն է թողնում եղունգների վրա: Ամերիկացի մաշկաբան Դանա Ստերնը նշում է, որ իրականում եղունքները սնուցում ստանում են արյան միջոցով, հետեւաբար սխալ է մտածել, թե «եղունգները պետք է շնչեն»: Սակայն մյուս կողմից` եղունգների ներկը եւ դրանք հեռացնող նյութերը, հատկապես նրանք, որոնք ացետոն են պարունակում, չորացնում են եղունգների մակերեսը: Մասնագետը նշում է, որ եթե ներկը եղունգների վրա երկար է մնում, օրինակ, մեկ ամիս, եղունգները սկսում են շերտավորվել, դրանց վրա սպիտակ բծեր են հայտնվում: Բացի այդ, ափսե լվանալու նյութերը եւս բացասաբար են ազդում եղունգների վրա` քայքայելով դրանք: Հետեւաբար, մաքրություն անելիս ավելի լավ է ձեռնոցներ կրել: - See more at: http://henaran.am/60856.html#sthash.MC8CuoB1.dpuf | |
|
Всего комментариев: 0 | |