1:50 PM Բնական դեղամիջոց՝ շաքարախտի դեմ | |
Շաքարախտն առաջանում է ենթաստամոքսային գեղձի՝ ինսուլին արտազատելու անկարողության դեպքում: Շաքարախտի նախանշանները կարող են տարբեր լինել: Որպես կանոն՝ հաճախակի միզարձակում՝ հատկապես գիշերային ժամերին: Բացի այդ, կարող եք ունենալ անդադար ծարավի զգացողություն, սեռական օրգանների քոր, վնասվածքներ, որոնք բարդ են վերականգնվում, ինչպես նաև՝ քաշի արագ նվազում: Այս ամենը նախանշում են շաքարախտի մասին: Եթե շաքարախտը չբուժվի, կարող է մի քանի առողջական խնդիրներ առաջ քաշել, ինչպես, օրինակ՝
Տարբերակվում է շաքարային դիաբետի 3 տեսակ՝ 1-ին տիպի շաքարային դիաբետ, 2-րդ տիպի շաքարային դիաբետ և հեստացիոն շաքարային դիաբետ: 1-ին տիպի շաքարային դիաբետը հայտնի է՝ որպես երիտասարդական դիաբետ, ի հայտ է գալիս այն դեպքում, երբ մարդու օրգանիզմը պայքարում է ենթաստամոքսային գեղձում առկա բետա բջիջների դեմ: Դրանք, ինչպես հայտնի է, արտազատում են ինսուլին: 2-րդ տիպի դիաբետը, հայտնի՝ որպես հասուն տարիքում առաջացած շաքարային դիաբետ, առաջանում է այն դեպքում, երբ մարդու օրգանիզմն ի վիճակի չէ օգտագործել ենթաստամոքսային գեղձի ինսուլինը: Սա կարող է նաև տեղի ունենալ այն դեպքում, երբ ենթաստամոքսային գեղձը չի արտազատում բավական քանակությամբ ինսուլին: Հեստացիոն շաքարային դիաբետը հաճախ ի հայտ է գալիս հղիության ժամանակ, հիմնականում՝ հղիության երկրորդ եռամսյակում: Ձեզ ենք առաջարկում արդյունավետ միջոց, որը կօգնի պայքարել շաքարախտի դեմ: Ի՞նչ անել Մանգոյի 10-15 տերևները լվացեք, ապա եփեք ջրի մեջ և թողեք մնա ամբողջ գիշեր: Առավոտյան քամեք և խմեք հյութը դատարկ ստամոքսին: Բուժումը շարունակեք 2-3 ամիս: Մանգոյի տերևները հարուստ են վիտամիններով, ֆերմենտներով, հակաօքսիդանտներով և այլ հանքանյութերով: | |
|
Всего комментариев: 0 | |