Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 18 » Օսլայով դիմակ՝ մանր կնճիռներից ու ծալքերից ազատվելու համար
loading...
1:55 PM
Օսլայով դիմակ՝ մանր կնճիռներից ու ծալքերից ազատվելու համար


Ժամանակակից կոսմետոլոգիայի հնարավորությունները գրեթե անսահման են: Այսօր նորարարական մեթոդների ու միջոցների օգնությամբ կարելի է ընդամենը մի քանի պրոցեդուրայով ազատվել կնճիռներից: Սակայն այդ պրոցեդուրաների ու միջոցների կարիքը չի լինի՝ օսլայով դիմակի պարբերաբար օգտագործման դեպքում:

 

Այս դիմակը թույլ կտա խնայել ժամանակն ու միջոցները և չենթարկել մաշկը երիտասարդացման ոչ միշտ անվնաս  պրոցեդուրաներին: Օսլան, առանց բացասական հետևանքների, կվերադարձնի մաշկի երիտասարդությունը սինթետիկ բոտոքսի փոխարեն, իսկ դրա պատրաստման պարզությունը կդարձնի խնամքն ավելի հարմարավետ ու արագ:

 

Ինչպե՞ս են ազդում օսլայի բաղադրիչները մաշկի վրա

 

Օսլան հիմնականում ստացվում է կարտոֆիլից, իսկ ավելի հազվադեպ եգիպտացորենից, սակայն, անկախ հումքից, դրա արդյունավետությունը պայմանավորված է մաշկի համար օգտակար բաղադրիչներով:

 

·         Վիտամին C-ն մաշկի երիտասարդությունը պահպանող վիտամիններից մեկն է: Ասկորբինաթթվի հակաօքսիդանտային հատկությունները պաշտպանում են բջիջները քայքայումից, բարձրացնում դրանց վերականգնվելու ունակությունը, պաշտպանում մաշկը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից:

 

·         Նիացինը բարելավում է մաշկի թթվայնացման ռեակցիաները և ստիպում է աշխատել էպիդերմիսի բոլոր բջիջներին:

 

·         Խոլինը կարգավորում է այն գեղձերի աշխատանքը, որոնք պատասխանատու են  ճարպային գեղձազատուկի արտադրման համար:

 

Օսլայով դիմակը հարուստ է նաև երկաթով, որի մակարդակի բարձրացումը նպաստում է բջիջները թթվածնով հագեցնելուն:

 

·         Օսլայում պարունակվող կալիումը բնական խոնավեցնող միջոց է, որը կանխում է խոնավության կորուստը:

 

·         Կնճիռներից ազատվելու համար շատ օգտակար են նաև օսլայում պարունակվող ածխաջրերը, որոնց հիմնական գործառույթը դեմքի մաշկի սնուցումն է, ինչը թույլ է տալիս հագեցնել բջիջները բոլոր օգտակար միկրոտարրերով:

 

Այս դիմակը նախատեսված է հասուն և հոգնածության նշաններով մաշկի համար: Այն արդյունավետ կերպով ազատում է մանր կնճիռներից ու ծալքերից և խոնավեցնում մաշկը:

 

Պատրաստման եղանակը.

 

Մեկ ճաշի գդալ կարտոֆիլի օսլան լուծել կես բաժակ ջրում, լցնել կաթսայի մեջ, ավելացնել 500մլ եռման ջուր և եփել, մինչև թանձրանա: Ավելացնել 5 ճաշի գդալ գազարի թարմ քամած հյութ, մեկ ճաշի գդալ թթվասեր և լավ խառնել:

 

Սառելուց հետո դիմակը բարակ շերտով քսել դեմքին, թողնել 20-25 րոպե, որից հետո լվանալ տաք ջրով և քսել դեմքի քսուք: Մնացած զանգվածը կարելի է պահել սառնարանում և օգտագործել 3 օրվա ընթացքում:

 

Այս դիմակը վերացնում է մանր կնճիռներն ու ծալքերը, խոնավեցնում է մաշկը և ազդում է գրեթե բոտոքսի նման: Ավելի լավ արդյունքի հասնելու համար՝ անհարաժեշտ է դիմակն օգտագործել երեք օր շարունակ:

 

Նյութի աղբյուրը՝ naget.ru

Просмотров: 2933 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar