1:57 PM Արդյունավետ ժողովրդական միջոցներ կապտուկներից ազատվելու համար | |
Առավել հաճախ մարդիկ կապտուկները ձեռք են բերում վնասվածքների արդյունքում, սակայն երբեմն կապտուկների առաջացման պատճառ դառնում են արյան այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, ֆիզիկական վարժությունների ժամանակ չափից շատ լարվածությունը և որոշ դեղամիջոցները: Մարդիկ միշտ փորձում են կապտուկները թաքցնել կոսմետիկ միջոցների շնորհիվ:
Բարեբախտաբար գոյություն ունեն մի շարք ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն բուժել կապտուկները:
1.Քացախ ու տաք ջուր Քացախը ավելացնում է մաշկի մակերեսում արյան հոսքը, որն էլ օգնում է արագ ապաքինվել: Կարող եք պատրրաստել քացախով ու տաք ջրով խառնուրդ ու այն օգտագործել, քանի որ այն կարող է օգնել նվազեցնել կապտուկների առաջացման հավանականությունը:
2. Մաղադանոս Մաղադանոսը նվազեցնում է բորբոքումն ու թեթևացնում է ցավը: Կարող եք մանրացնել մի բուռ մաղադանոսի տերևներ ու այն դնել վնասված հատվածի վրա, որից հետո այն փաթաթել վիրակապով:
3. Կայնեյան պղպեղ ու կոկոսի յուղ Խառնեք կայնեյան պղպեղը կոկոսի յուղի հետ 1:5 հարաբերակցությամբ ու դա կօգնի արագացնել կապտուկների ապաքինման պրոցեսը: 4. Փաթեթիկով թեյեր Եվ կանաչ և սև թեյերը հարուստ են դաբաղային նյութերով, որոնք իջեցնում են այտուցված հյուսվածքներն ու կրճատում են նեղ արյունատար անոթները: Իջեցրեք թեյի փաթեթը տաք ջրի մեջ, որից հետո այն դրեք վնասված հատվածի վրա:
5. Եփած ձու Փաթաթեք եփած ձուն բարակ կտորով(արեք դա քանի դեռ ձուն տաք է), դրեք այն կապտուկի վրա ու պահեք այդպես քանի դեռ ձուն չի սառչել: Համարվում է, որ այդ միջոցը կարող է օգնել բուժել աչքի տակ հայտնված կապտուկը:
6. Արքայախնձոր Արքայախնձորն ու պապայան պարունակում են բրոմելին, որը օգնում է նվազեցնել այտուցվածությունը: Պատրաստեք խյուս, օգտագործելով արքայախնձոր, պապայա ու կոճապղպեղ և առավել լավ արդյունքի համար ավելացրեք կայնեյան պղպեղ:
7. Կաղամբ Կաղամբը հարուստ է ապաքինման պրոցեսը արագացնող վիտամին С-ով ու К-ով:Վերցրեք մի քանի կաղամբի տերև ու իջեցրեք դրանք տաք ջրի մեջ, որից հետո այն դրեք կապտուկների վրա:
8. Սոխ. Սոխը հանդիսանում է բնական ցավազրկող: Խառնեք թարմ սոխը աղի հետ ու այն քսեք կապտուկի վրա ու դուք կտեսնեք թե այն ինչ արագ կազդի: | |
|
Всего комментариев: 0 | |