4:53 PM Նրբագույն տորթ-էկլեր, որը պետք չէ թխել | |
Այս բաղադրատոմսից գլուխ կհանի յուրաքանչյուրը: Ուրախացրեք Ձեր հարազատներին նրբագույն տորթ-էկլերով, որը նույնիսկ թխել պետք չէ: Բաղադրիչներ 1. Թխվածքաբլիթ Ջնարակ 1. Շաքարավազ – 4 ճ/գ Պատրաստման եղանակը 1. Կիսել կաթը 2 գրեթե հավասար մասերի: Մի մասը դնել կրակի վրա և հասցնել եռման աստիճանի: Մնացած կաթի մեջ խառնել օսլան: 2. Օսլայով կաթի մեջ ավելացնել շաքարավազ, վանիլին և դեղնուց: Լավ խառնել ձեռքի հարիչով և լցնել եռացող կաթի մեջ: Լավ խառնել և եփել մինչև պնդանալը՝ 5 րոպե: 3. Պատրաստի պուդինգը ծածկել սննդային թաղանթով և ուղարկել սառնարան: 4. Վերցնել կաղապարը և պատել փայլաթիթեղով: Մի շարքով շարել թխվածքաբլիթները, հետո մի շերտ պուդինգ: Շարունակել շերտերով հավաքել տորթը: Վերջին շարքը պետք է լինի թխվածքաբլիթ: 5. Պատրաստել ջնարակը. խառնել շաքարավազը և կակաոն, ավելացնել կաթը: Դնել կրակի վրա: Երբ զանգվածը սկսի եռալ, ավելացնել կարագը: Խառնել՝ մինչև կարագի հալվելը: Վերցնել կրակից և լցնել տորթի վրա: 6. Դնել սառնարանում 1 գիշեր: | |
|
Всего комментариев: 0 | |