5:09 PM Մթերքներ, որոնք հարկավոր է ուտել՝ մազերի աճն արագացնելու համար | |
2. Ոստրե։ Սրանք մեծ քանակով ցինկ են պարունակում, որի շնորհիվ մազերը ոչ միայն արագ աճում են, այլև փայլ ստանում։ Ընդամենը մեկ խխունջը կարող է լրացնել այս էլեմենտի օրական պահանջվող քանակը։ Սննդակարգ ներառեք նաև վարսակի փաթիլներ, տավարի. խոզի միս։ 3. Հավ։ Հավի միսը հարուստ է կենդանական սպիտակուցով, ինչը հարկավոր է կերատինի արտադրության համար։ Պրոտեինի անբավարար քանակն ընդամենը 2-3 ամսում հանգեցնում է մազերի աճի դադարի և մազաթափության։ 4. Ձու։ Ձուն մազերի աճի ու նորմալ վիճակի համար անհրաժեշտ այնպիսի նյութեր է պարունակում, ինչպիսիք են սպիտակուցն ու բիոտինը։ Բիոտինը սննդային հավելման տեսքով խորհուրդ է տրվում օգտագործել մազաթափության դեպքում, իսկ սննդի հետ ստանալու դեպքում այն բավական օգտակար է։ 5. Նուշ։ Նուշը պարունակում է վիտամին E, որն ամրացնում է մազերը և ակտիվացնում դրանց աճը։ 10-20 նուշը պարունակում է այս նյութի անհրաժեշտ քանակի 70 տոկոսը։ Բացի այդ՝ նուշը պարունակում է բիոտին, ճարպաթթուներ և B խմբի վիտամիններ։ 6. Դդմի սերմեր։ Դդմի սերմերը մի խումբ օգտակար նյութեր են պարունակում, ինչպիսիք են վիտամիններ B1-ը, B2-ը, B3-ը, B4-ը, որոնք պատասխանատու են մազերի աճի համար, ինչպես նաև B5 և B6 վիտամիններ, որոնք ապահովում են գլխի մաշկի առողջությունը։ 7. Ոսպ։ Ոսպը ռեկորդային քանակով երկաթ է պարունակում, որը մազերի առողջության ու աճի համար կարևորագույն նյութերից մեկն է։ Լոբազգիները նաև ցինկ և այլ օգտակար նյութեր են պարունակում։ Подробнее: https://shabat.am/am/article/127475/Mterqner--oronq-harkavor-e-utel- | |
|
Всего комментариев: 0 | |