Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 19 » Չորս նշան, որ ներխուժել եք այլոց անձնական տարածք
loading...
7:43 PM
Չորս նշան, որ ներխուժել եք այլոց անձնական տարածք

1. Անձնական կյանքի մանրամասներ

Բավական հաճախ են մարդիկ հետաքրքվում անձնական բնույթի պատմություններով: Դրանք օգնում են գիտակցել որոշ հարաբերություններ, գտնել սեփական երջանկության բաղադրատոմսը կամ բարձարացնել սեփական ինքնագնահատականը: Շատ կանայք հաճույքով լսում են ընկերուհիների ձախողումների մասին՝ մտքում ուրախանելով, որ իրենք այդպես «հիմարիկ չեն»: Սակայն ամեն ինչ սահման ունի:  Երբեմն հաճախ կրկնվող պատմությունները  «հրեշ սկեսրոջ» եւ «անպիտան ամուսնու» մասին կարող են դադարել հետաքրքրել շրջապատին: Ավելին, ոչ բոլոր ինտիմ պատմություններն են հաճելի մարդկանց:  Ոչ բոլոր զրուցակիցները կարող են ասել, որ ձեր  ապրումները նրանց չեն հետաքրքրում: Շատերը լսում են միայն նրա համար, որ ուզում են մարդուն աջակցել դժվար պահին: Ուստի, երբ անկեղծանում եք, համոզվեք, թե որքանով են ձեր պոռթկումները  ցանկալի զրուցակցին: Այդ ժամանակ կատարվում է սեփական տարածքների ամրապնդում՝ զրուցակցի բնական սահմանների հաշվին:

2. Ցատկ դեպի սերտ հարաբերություններ

Պատահում է, որ մարդիկ դեռ չծանոթացած՝ հարկ են համարում արագորեն կարգավորել հարաբերությունները՝ դա, իբր, համարելով առաջադեմ լինելու դրսեւորում: Միանգամից անցնում են դու-ի եւ սկսում անձնական հարցեր տալ: Նոր ծանոթի տարակուսանքին ի պատասխան՝ ասում են, «դե լավ, մեր օրերում չի կարելի այդպես բարդույթավորված-հետադիմական լինել»: Նրանք սկսում են ստիպել համտեսել տնային կարկանդակը, թթու դրած վարունգը,  խմել հանդիպման առիթով եւ այլն: Իսկ եթե այդ տնավարությունը զարմացնում է  դիմացինին, ապա արձանագրում են՝ «այո, քո նմանների հետ հետախուզության չեն գնում»: Այդպիսի բուռն ոգեւորությունը նույնպես խախտում է  շրջապատողների անձնական սահմանները: Համոզվեք՝ արդյոք դիմացինին հաճելի՞ է նման վերաբերմունքը եւ արդյոք նա ցանկանում է բացել իր սիրտն ու անկեղծանալ:

3. Սեր առաջին հայացքից  (կամ ոչ առաջին, բայց՝ կպչուն ու անպատասխան)

Դուք տեսաք եւ սիրահարվեցիք: Մարդկանց մի մասը տառապում է լռության մեջ, մի մասը փորձում է հարաբերություններ ստեղծել: Բնական է, որ սերն այդպիսի «առաջինհայացքային» դրսեւորում ունի, երբ սիրո օբյեկտից կարծիք չի հարցնում:

«Պատահական բախումը» դռների մոտ, «աննկատ»  ուղեկցումները տուն կարող են նյարդայնացնել ոգեշնչման օբյեկտին: Շատ այդպիսի «օբյեկտներ»  խոստովանում են, որ ուշադրության նման նշաններն իրենց վրա բոլորովին այլ ազդեցություն են թողնում: Նրանք իրենց կաշկանդված են զգում, պարտավորված՝ ինչ-որ կերպ պատասխանել սիրահարված մարդուն (նա վատ մարդ չէ, չես ուզում կոպտել): Իսկ եթե սիրահարվածը համակրելի չէ «օբյեկտի»  համար, ապա հարուցում է նրա զայրույթը, անգամ՝ ագրեսիա է առաջացնում:

Անպատասխան սիրահարվածը, ուշադրության նշաններ ցույց տալով, կամա թե ակամա մտնում է ուրիշ մարդու կյանք, եւ ինչ-որ առումով դա անցնում է անձնական սահմանները:

4. Անհատույց օգնություն

Ընդհանուր առմամբ, մարդկանց օգնելը շատ լավ բան է:  Հատկապես, երբ դրա համար փոխհատուցում չես ակնկալում: Սակայն եթե օգնություն ցուցաբերողը անվստահության զգացողություն  ունի՝ կարող է տարվել: Ժամանակի մի մասն անցկացնելով իր հովանավորյալի գործերի վրա՝ նա աննկատ կերպով մտնում է նրա տարածք՝ ամենաբարի նպատակներով: Նա կարող է ավելի ու ավելի շատ իր վրա «վերցնել» նրա հոգսերը, եւ արդյունքում  ուրիշի սեփականության դաշտ մտնել: Ընդհանուր առմամբ, շատ օգտակար է հավասարակշռությունը պահելն անգամ ուրիշին օգնելիս: Եթե մերձավորին հոգ տանելը ձեզնից շատ ժամանակ է պահանջում, նշանակում է՝ դուք բարի նպատակներով մտել եք արդեն ուրիշի անձնական տարածք: 

Просмотров: 763 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar