Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 19 » Բրինձի օգտակարությունը մաշկի համար
loading...
7:57 PM
Բրինձի օգտակարությունը մաշկի համար

 

Եփած բրինձը օգտակար և համեղ ուտեստ է, սակայն որ այն ունակ է երիտասարդացնել մաշկը կարճ ժամանակի ընթացքում շատերի համար հաճելի նորություն կարող է լինել:

Այս հատիկայինն արժեքավոր լինոլեային թթվի և սկվալենի աղբյուր է: Սկվալենը խթանում է կոլագենի արտադրությունը: Կոլագենը ֆիբրիլյարային սպիտակուց է, որը պահպանում է խոնավությունը մաշկի մակերեսի վրա:

 

Դիմակ դեմքի համար բրինձից

Օգտագործելով բրինձը տնային կոսմետալագիայի մեջ, դուք կհեռացնեք մանր կնճիռները, ինչպես նաև պիգմենտային հետքերը և այլ տարիքային փոփոխությունները: Այս հրաշալի հատիկայինի հիման վրա պատրաստված դիմակը կարող է հեշտությամբ փոխարինել թանկանոց կոսմետիկ ընթացակարգերը: Կարևորը չծուլանալն է:

600x580

Բաղադրիչներ․

- 3 ճաշի գգալ բրինձ
- 1 ճաշի ճաշի գդալ կաթ
- 1 ճաշի գդալ մեղր
- 2 բաժակ ջուր։

Պատրաստման եղանակը․

Եփեք բրինձը և անցկացրեք քամիչի միջով,  ջուրը պահեք: Շիլայի մեջ ավելացրեք գոլ կաթ և փոքր-ինչ տաքացրած մեղր:

Քսեք դիմակը մաքրած դեմքին, թողեք մինչև այն ամբողջությամբ չորանա: Հեռացրեք միջոցը նախապես պահված եփուքի օգնությամբ:

600x580

Բրինձի եփուկի մեջ կան մի շարք օգտակար նյութեր մաշկի սնուցման համար, սակայն ամենակարևորը դրա մեջ պարունակող հակաօքսիդանտներն են: Դրանք լավացնում են արյան շրջանառությունը, հյուսվածքները ապահովվելով խոնավությամբ:

600x580

Բրինձի ջուրը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այդ պատճառով ծովափ գնալուց առաջ կարող եք լվացվել այդ բնական միջոցով, բնության իսկական պարգևով:

600x580

Բրնձով դիմակն արժե քսել շաբաթը մեկ անգամ և արդեն մեկ ամսից զգալ երիտասարդեցնող հատկությունը:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Просмотров: 1268 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar