8:30 PM Հրեական շատ հյութեղ և համեղ «Պաստրոմա» հավի մսից | |
Պաստրոման ուտեստ է հրեական խոհանոցից, որը հաճախ կարելի է տեսնել նաև մոլդավական և ռումինական խոհանոցներում: Պաստրոման պատրաստում են տավարի, խոզի մսից, ինչպես նաև հավից և հնդկահավից, նույնիսկ՝ ձիու մսից: Միսը մարինացնում են աղով և հատուկ համեմունքներով՝ հատկապես օգտագործվում է աղացած կարմիր պղպեղ, և այնուհետև ապխտվում է հատուկ եղանակով: Այն մատուցվում է բարակ շերտերով: Պաստրոմա՝ հավի մսից Բաղադրիչներ 1. Հավի կրծքամիս – 2 հատ (կամ 1 հատ հնդկահավի) Պատրաստման եղանակը 1. Խորը թասի մեջ ջուր լցնել, ավելացնել սոյայի սոուսը և աղը: Միսը դնել մեջը և թողնել 2 ժամ: 2. Միսը հանել մարինադի միջից և չորացնել թղթե սրբիչով: 3. Սխտորները մտցնել մսի մեջ, հետո վրան քսել բուսայուղից և պղպեղներից պատրաստված խառնուրդը: 4. Հավի կրծքամսերը կապել սննդային թելով, հետո տեղավորել փայլաթիթեղով պատած տապակի մեջ: Միսը եփել մոտ 20 րոպե, 250 աստիճան տաքացրած ջեռոցում: 5. Պատրաստելուց հետո ջեռոցի դուռը փակ թողնել և միսն այնտեղից չհանել: Պաստորման թողնել ջեռոցի մեջ ևս 4 ժամ, որպեսզի այն լրիվ պատրաստ լինի: | |
|
Всего комментариев: 0 | |