8:39 PM Գաղափարներ տանը ժամադրություն կազմակերպելու համար | |
Այդ դեպքում մնացեք տանը և գտեք ձեր ճաշակով գաղափար. Սերիալի կամ շոուի մեկ ամբողջ սեզոնի դիտում Միգուցե զարմանալի թվա, սակայն դուք կարող եք դա անել: Հավատացեք ինքներդ ձեզ և արեք դա` առանց շեղվելու: Սեղանի խաղ խաղացեք Շատերը միգուցե դա ձանձրալի համարեն, սակայն նրանք ուղղակի չեն փորձել: Իսկ եթե այդ գաղափարը ձեզ դուր չի գալիս, ամեն դեպքում փորձեք, իսկ հետո՝ մեկ այլ բան մտածեք: Հսկա խճանկար հավաքեք Փազլի մասնիկների փնտրտուքը և դրանց ճիշտ տեղը գտնելը բավականին զվարճալի զբաղմունք է: Այն թարմացնում է և ուղեղը, և հարաբերությունները: Միացրեք DVD և պատահական ընտրված ֆիլմ դիտեք Ժամանակին բոլորս տասնյակներով սկավառակներ էինք գնում ֆիլմերով: Ընտրեք պատահական մի ֆիլմ և միասին դիտեք: Ընթրիք պատրաստեք Այստեղ կարելի է նույնպես տարբերակներ մտածել. ընթրիք ամենից ինչ կա տանը, ընթրիք-անակնկալ, խոհարարական մրցույթ:
Մերսեք իրար Մերսեք միմյանց՝ օգտագործելով հատուկ մերսման յուղեր: Միասին լոգանք ընդունեք Լոգարանի մեջ լցրեք փրփուր, վառեք մոմեր: Տղամարդիկ հազվադեպ են լոգանք ընդունում, սակայն կնոջ հետ միասին նրանք դեմ չեն լինի: Կարաոկե կազմակերպեք Երգեք միասին և զվարճացեք: Բարձերով կռիվ կազմակերպեք Մանուկ հասակում դա երևի թե երկուսիդ համար էլ ուրախ զվարճանք էր, իսկ այժմ այդ կռիվը կարող է լրիվ այլ ավարտ ունենալ:
Տեսախաղեր խաղացեք Իսկ ավելի հետաքրքրացնելու համար համբուրվեք, հանվեք կամ մեկ բաժակ խմեք ամեն պարտության համար: Միմյանց սիրած ֆիլմերը դիտեք Առավել ևս, եթե զույգերից մեկը մինչ այդ չէր ցանկանում այդ ֆիլմերը դիտել: Միասին ամեն ինչ զվարճալի է: Աղբյուր` LADYNEWS.am | |
|
Всего комментариев: 0 | |