8:40 PM Տանջո՞ւմ է ցերեկային քնկոտությունը. 5 միջոց դրանից ազատվելու համար | |
Գրեթե յուրաքանչյուր մարդ կյանքում մեկ անգամ բախվում է ցերեկային քնկոտության հետ: Ոմանց համար դա իրական խնդիր է, քանի որ կարող է խանգարել աշխատանքին, երեխաների խնամքին և նույնիսկ զվարճանքին: Այս երևույթը հայտնի է որպես հիպերսոմնիա: Դրա հետ պայքարը բավականին իրատեսական է: Առաջին հերթին, իհարկե, պետք է գիշերը բավարար քանակով քնել: Դա խնդրի ակնհայտ լուծումն է, որը կարող է ձեզ ազատել ցերեկը քնելու ցանկությունից: Մեծահասակները պետք է քնեն 7 ժամից ոչ պակաս, իսկ երեխաները` 9 ժամից: Մինչև պառկել քնելը, անկողնուց վերցրեք բոլոր խանգարող պարագաները: Անկողինը պետք է քնի համար լինի, այլ ոչ կինոներ դիտելու կամ աշխատելու: Երկրորդը, սկսեք ձեզ սովորացնել արթնանալ և քնել հստակ ժամի, դա վերաբերվում է նաև հանգստյան օրերին: Երրորդը, պարտադիր ունեցեք սնվելու հստակ ժամանակացույց: Ուտել պետք է հստակ ժամերի: Չորորդը, մի պառկեք քնելու աշխատանքային օրվա ավարտից հետո: Այս սովորությամբ տառապում են շատ մեծահասակներ, ովքեր շատ են հոգնում և ցանկանում են քնել աշխատանքային ծանր օրից հետո: Սակայն դա նշանակում է, որ դուք խնդիրներ եք ունենալու գիշերը քնելուց:
Եվ վերջում․ խուսափեք քնելուց առաջ ալկոհոլ օգտագործելուց: Շատերը կարծում են, որ ալկոհոլը օգնում է քնելուն, սակայն իրականում այն ձեզ լքում է խորը քնից, որը անհրաժեշտ է լավ հանգստացած զգալու համար: Երբ գիշերը ալկոհոլի ազդեցությունն անցնի, դուք հավանաբար կրկին կարթնանաք: Աղբյուր` LADYNEWS.am | |
|
Всего комментариев: 0 | |