4:23 PM Տորթ «Թռչնի կաթի» հեղինակային բաղադրատոմսը | |
1. Կարագ – 100 գ 2. Շաքարավազ – 100 գ 3. Ալյուր – 140 գ 4. Ձու – 2 հատ Սուֆլե 1. Ձվի սպիտակուց – 2 հատ 2. Շաքարավազ – 460 գ 3. Կիտրոնաթթու – 1/2 թ/գ 4. Ագար-ագար – 2 թ/գ (կամ ժելատին՝ 5 թ/գ) 5. Կարագ – 200 գ 6. Խտացրած կաթ – 100 գ 7. Վանիլին Զարդարելու համար 1. Շոկոլադ – 75 գ 2. Կարագ – 50 գ Պատրաստման եղանակը 1. Շերտեր: Շաքարավազը հարել կարագի հետ: 2. Հերթով ավելացնել ձվերը, լավ հարել՝ մինչև պնդանալը: 3. Ավելացնել ալյուրը, խմոր հունցել: 4. Պատրաստի խմորը շրջանաձև քսել թխման համար նախատեսված թղթի վրա ապագա տորթի չափով և թխել 10 րոպե, 230 աստիճան ջեռոցում: Թխել նմանատիպ 2 շերտ: 5. Սառեցնել՝ առանց թղթերը հանելու: Տաք վիճակում եզրերն ուղղել և դարձնել այն կաղապարի չափով, որի մեջ պետք է հավաքվի տորթը: 6. Սուֆլե: Ագար-ագարը նախապես թրջել 150 գ ջրի մեջ: Ագար-ագարը ջրով դնել կրակի վրա, եփել՝ մինչև ագարի լրիվ հալվելը: 7. Եռացող ագարի մեջ լցնել շաքարավազը և անընդհատ խառնելով՝ սպասել, որ այն նորից եռա: Հենց եռա և փրփրի, նշանակում է՝ օշարակը պատրաստ է: Թողնել, որ մի փոքր սառչի: 8. Այդ ընթացքում փափուկ կարագին ավելացնել խտացրած կաթը, վանիլինը և լավ հարել: 9. Սառեցրած սպիտակուցները լավ հարել, ավելացնել կիտրոնաթթուն և նորից հարել: 10. Չդադարեցնելով հարելը՝ բարակ շիթով ավելացնել արդեն մի փոքր սառած օշարակը: Հարել՝ մինչև զանգվածը դառնա պինդ և խիտ: Ավելացնել կարագային զանգվածը: 11. Տորթի հավաքելը: Կաղապարի հատակը պատել թղթով, վրան դնել խմորի առաջին շերտը և լցնել սուֆլեի կեսը: Սուֆլեի վրա դնել երկրորդ շերտը և վրան լցնել մնացած սուֆլեն: Ուղղել և ժամով դնել սառնարանը: 12. Հալեցնել շոկոլադը կարագի հետ: 13. Հալեցրած շոկոլադը լցնել արդեն պատրաստի տորթի վրա: Թողնել սառչի և սկսել վրան «նկարելը» | |
|
Всего комментариев: 0 | |