5:00 PM Մոռացեք ճյուղավորված մազերի մասին. ժողովրդական արդյունավետ միջոցներ | |
Մազերի բուժման միջոցների ցանկում են նաև ժողովրդական մեթոդները: Առաջարկում ենք ժողովրդական միջոցներ, որոնք կկանխեն այդ անհարմարություն պատճառող երևույթը:
1. Մազերը լավ սանրեք և երկու հյուս արեք: Ծայրերին դեղձի յուղ և վիտամին А քսեք և թողեք 2-ից 4 ժամ: Հետո լվացեք գլուխը: Մեղրն ու մազերի բալզամը հավասար չափաբաժնով խառնեք և երկարության կեսից քսեք վարսերին: Փաթաթեք գլուխը պոլիէթիլենային տոպրակով, իսկ վրայից՝ սրբիչով: Թողեք 1-ից 1.5 ժամ: 2. Ճյուղավորվող մազերի դեպքում գլուխը լվանալուց հետո դրանք պետք է եղինջի ջրով ցողել: Մեկ կիլոգրամ եղինջի վրա երեք լիտր եռման ջուր լցրեք, կես ժամ թրմեք և քամեք: Տաք թուրմով ցողեք և չորացրեք մազերը: Ցանկալի է, որ սկզբում դրանք բնական ճանապարհով չորանան, հետո չորացրեք վարսահարդարիչով: 3. Ճյուղավորված մազերի դեմ պայքարի արդյունավետ միջոց են յուղերով դիմակներն և թրջոցները: Անհրաժեշտ է դրանք մազերին քսել՝ տաքացրած ցանկացած տեսակի բուսական յուղով մազերի արմատները մերսելուց հետո: Լավագույն արդյունքը տալիս է գերչակի յուղը: Բայց կարելի է նաև օգտագործել ձիթապտղի, կոկոսի յուղ, նաև արևածաղկի ձեթ: Յուղը պետք է քսել վարսերին, սրբիչով փաթաթել, մեկ ժամ անց գոլ ջրով լվանալ: 4. Ճյուղավորված մազերի դեպքում կարելի է օգտագործել որոշ սննդամթերքներ՝ մածուն, շիճուկ, ձվի դեղնուց, տարեկանի հաց: 5. Արդյունավետ է նաև կեֆիրի դիմակը: Մազերը լվանալուց և չորացնելուց հետո մազերի ամբողջ երկարությամբ կեֆիր քսեք: Գլուխը տաքացրեք, որպեսզի դիմակը հնարավորինս երկար պահպանվի: Այս դիմակը կարելի է երեկոյան քսել և քնել: Առավոտյան անհրաժեշտ է լվանալ վարսերը և թողնել, որ դրանք չորանան: | |
|
Всего комментариев: 0 | |