Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 23 » 5 լուսանկար, որոնք արվել են դրանցում պատկերված մարդկանց մահից ընդամենը րոպեներ կամ ժամեր առաջ
loading...
5:29 PM
5 լուսանկար, որոնք արվել են դրանցում պատկերված մարդկանց մահից ընդամենը րոպեներ կամ ժամեր առաջ

Բոլորիս էլ միշտ հետաքրքրել է, թե երբ ու ինչ պայմաններում ենք մահանալու: Որոշ մարդիկ կարողանում են կանխագուշակել իրենց մահը, բայց երբեմն էլ այնպես է պատահում, որ մահը շատ անսպասելի է վրա հասնում:

Ահա 5 լուսանկար, որոնք արվել են դրանցում պատկերված մարդկանց մահից ընդամենը րոպեներ կամ ժամեր առաջ:

1. Լուսանկարում պատկերված է 2013 թվականին Նիդեռլանդներում տեղի ունեցած դժբախտ պատահարը: Հողմաշարժիչի աշխատանքը խափանվել էր, և երբ երկու մասնագետներ փորձում էին այն վերանորոգել, հանկարծակի հրդեհ բռնկվեց: Աշխատողներից մեկը փորձեց 60 մետր բարձրությունից ցատկել, բայց թռիչքից հետո մահացավ, իսկ մյուս աշխատողն ընտրեց հողմաշարժիչի ձողի վրայով սահել-իջնել: Ցավոք, նա նույնպես մահացավ: Նրանցից մեկը 19 տարեկան էր, մյուսը՝ 21:

2. Մեծ Բրիտանիայի մոլերից մեկում տեսախցիկը ֆիքսել էր այն պահը, երբ 4-ամյա տղան՝ Ջեյմս Բուլգերը, մեկ այլ 10-ամյա տղայի ձեռքից բռնած, դուրս է գալիս մոլից: Դրսում նրանց էր միացել 10-ամյա տղայի տարեկից ընկերը: Միասին նրանք առանց որևէ պատճառի սպանել էին Ջեյմսին:

Տեղի ունեցածը շոկի ենթարկեց բոլոր բրիտանացիներին, քանի որ սպանությունն իսկապես չուներ ոչ մի դրդապատճառ: Երկար տարիներ բանտում հատուկ խնամքի տակ գտնվելուց հետո տղաներն ազատվեցին, իսկ անձնական տվյալների գաղտնիության համար դատարանը նրանց նոր անուններ տվեց:3. Պարկուրը քաղաքային սպորտի տեսակ է, որը ներառում է շենքի կտուրից կտուր ցատկելը, բարձր վայրերից ներքև թռչելը և այլն: Լուսանկարում պատկերված է Պավիլ Կաշինը, ով 16-հարկանի շենքի կտուրին գլխի վրա պտույտ էր ուզում անել: Դժբախտաբար, նրա ոտքը սահեց, նա ընկավ ներքև ու մահացավ:

4. Սա Ջոն Լենոնն է՝ իր ամենամեծ երկրպագուներից մեկի՝ Մարկ Դեյվիդ Չեփմանի համար ստորագրություն տալիս: Լուսանկարն անելուց ժամեր անց, երբ Լենոնն իր բնակարան էր վերադառնում, Չեփմանը հրազենով սպանեց Լենոնին:

5. Գարի Սլոկն իր մայրիկի հետ ինքնաթիռում սելֆի էր անում, երբ մալայզիական ավիաուղիների MH17 թռիչքը պատրաստվում էր չվերթին: Ուկրաինայի տարածքով թռչելիս ինքնաթիռը ռմբակոծվեց և ընկավ գետնին: Բոլոր ուղևորները՝ այդ թվում նաև Գարին ու իր մայրը, զոհվեցին:

Просмотров: 854 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar