Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Апрель » 23 » Ահա թե ինչպես են ազդում գազավորված ըմպելիքները ատամների վրա
loading...
5:29 PM
Ահա թե ինչպես են ազդում գազավորված ըմպելիքները ատամների վրա

Մարդկությունը դեռևս լիովին չի ուսումնասիրել, թե ինչպես են ազդում գազավորված ըմպելիքները առողջության վրա։ Սակայն որոշ բաներ, այնուամենայնիվ, արդեն բացահայտված են։

Այսօր BlogNews-ը կպատմի Ձեզ այն մասին, թե ինչպես են ազդում գազավորված ըմպելիքները մեր ատամների վրա։

Ուշադրություն ենք դարձնում պարունակության վրա

  • Ցանկացած գազավորված ըմպելիք իր մեջ պարունակում է ածխածնի երկօքսիդի որոշ քանակություն, որի մեծ կենտրոնացումը բերում է էմալի ոչնչացմանը։ Դա իր հերթին առաջացնում է ատամների զգայունության աճ, կարիես և նույնիսկ ատամների փշրում։ Այս ամենը առավել վառ է արտահայտվում երեխաների ատամների վրա։
  • Բոլոր գազավորված ըմպելիքները պատրաստվում են քաղցր –թթու հիմքիվրա, որը պարունակում է շաքար և որևէ թթու (օրինակ՝ կիտրոնի)։ Այս երկու բաղադրիչներն էլ շատ վնասակար են ատամների համար, քանի որ ոչնչացնում են էմալը և նպաստում կարիեսի առաջացմանը։
  • Թեյն ու սուրճն անվնաս են ատամների համար։ Հիշեք, որ եթե նույնիսկ սև թեյ կամ սուրճ ըմպելուց հետո նկատվում է ատամների մգեցում, այդ ամենը չի ազդում ատամների առողջության վրա։
  • Ատամների առողջության համար լավագույն մթերքները ջուրն ու կաթն են, որոնք պարունակում են այն բոլոր նյութերը, որոնք անհրաժեշտ են առողջ և ամուր ատամներ ունենալու համար։

Ի՞նչ անել

Այն մարդիկ, ովքեր շատ են սիրում գազավորված ըմպելիքներ, պետք է անպայման հետևեն մի շարք պրոֆիլակտիկ միջոցների՝ վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար։

  • Փոխեք նախասիրությունները. գազավորված ըմպելիքների փոխարեն խմեք կաթ, ջուր կամ բնական հյութ և երեխաներին նույնպես սովորեցրեք այդպես անել։

Եթե, այնուամենայնիվ, չեք կարող հրաժարվել գազավորված ըմպելիքներից, ապա հնարավորինս նվազեցրեք դրանք բացասական ազդեցությունը։

  • Դրանք խմելուց հետո բերանը ողողեք սովորական ջրով, որպեսզի մաքրեք մնացորդները։
  • Օգտվեք ֆտոր պարունակող ատամի մածուկներից, քանի որ դրանք օգնում են ամրացնել ատամների էմալը։
  • Գազավորված ըմպելքիները խմեք ձողիկի օգնությամբ։
  • Դրանք օգտագործեք միայն սննդի հետ։
  • Երբեք մի խմեք գազավորված ըմպելիքներ քաղցած վիճակում։
  • Գազավորված ըմպելիքներ խմելուց հետո մի շտապեք ատամները մաքրել, քանի որ դա անելով դուք էլ ավելի եք վնասում ատամները։
Просмотров: 413 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar