Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 23 » Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք
loading...
5:30 PM
Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք

Image result for беременностьՄինչև վերջերս բժշկության մեջ «ուշ ծննդաբերած» տերմինը վերաբերում էր կանանց, ովքեր առաջին անգամ մայրացել են 25 տարեկանից հետո:

Համարվում էր, որ ապագա մոր իդեալական տարիքը 20-27-ն է:

Բայց գիտնականների վերջին բացահայտումը հերքեց այս վարկածները: 

Այն մասին, թե որ տարիքում է առավել լավ մայր դառնալ, շատ վեճեր կան:

Մի կողմից՝ երիտասարդ մայրերը ավելի ամուր առողջություն ունեն, նրանց ձվաբջիջները չեն հասցրել ենթարկվել շրջակա միջավայրի այնքան վնասակար ազդեցություններին, որքան ավելի հասուն կանանցը:

 

Բայց մյուս կողմից՝ տարեցտարի կանայք ավելի ուշ են ամուսնանում, ավելի մեծ ուշադրություն են դարձնում կարիերային, շրջագայություններին, անհոգ երիտասարդությանը:

Տեխասի համալսարանի բժիշկ Ջոն Միրովսկու բացահայտման համաձայն՝ երեխա ունենալու համար իդեալական տարիք 34-ն է:Ահա մի քանի փաստարկ:

 

34 տարեկանն օպտիմալ տարիք է կնոջ օրգանիզմի համար, որպեսզի առողջ երեխա բեղմնավորի և կրի:

Բացի դրանից՝ ավելի երիտասարդ տարիքում կանանց շրջանում ավելի հաճախ են հանդիպում տարբեր հիվանդություններ և վիճակներ, որոնք կարող են դժվարացնել ծննդաբերությունը:

 

Ի պաշտպանություն այս վարկածի՝ հանդես եկան նաև հոգեբաններ, որոնց ուսումնասիրությունները հաստատում են, որ 30-ն անց կանայք սովորաբար ավելի լուրջ և կայուն հարաբերությունների մեջ են լինում, կայուն աշխատավարձ են ունենում և բավականաչափ կյանքի փորձ երեխային ավելի լավ դաստիարակելու համար:

Սակայն բժիշկները զգուշացնում են, որ 35 տարեկանից հետո աճում է բարդությունների և քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը, այդ տարիքում կանայք պետք է հղիությունը բժիշկների խիստ հսկողությամբ պլանավորեն:

Просмотров: 91 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar