Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Апрель » 23 » Վիտամին, որ կօգնի այրել ճարպերը, կպաշտպանի սիրտն ու կառողջացնի մազերը
loading...
8:23 PM
Վիտամին, որ կօգնի այրել ճարպերը, կպաշտպանի սիրտն ու կառողջացնի մազերը

Վիտամին, որ կօգնի այրել ճարպերը, կպաշտպանի սիրտն ու կառողջացնի մազերըՁկան յուղը հարուստ է բազմաթիվ օգտակար նյութերով, որոնք հարկավոր են օրգանիզմին։ Firthakcer.ru կայքը ներկայացրել է դրա օգտակար հատկությունները։

Ձկան յուղը մեծ քանակով A և D վիտամիններ է պարունակում, որոնք հրաշալի միջոց են մաշկի, մազերի, եղունգների համար։ Վիտամին D-ն կարող է անցկացնել անհանգստությունը, սթրեսը, ջղաձգումները, ինչպես նաև լավացնել կալցիումի յուրացումը։ Սա հատկապես կարևոր է մաշկի և ոսկորների առողջության համար։

Ձկան յուղն օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, որոնք կարող են կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունները, իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև նվազեցնել աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը։ Ճարպաթթուները նաև լավացնում են արյան շրջանառությունը, նվազեցնում թրոմբների առաջացման հավանականությունը։

Ձկան յուղն օգնում է նաև այրել ճարպերը։ Ձկան յուղի և ֆիզիկական ակտիվության համադրությունը կօգնի ավելի շատ ճարպեր այրել։ Ձկան յուղը հարկավոր է օգտագործել ուտելու ընթացքում, քանի որ դատարկ ստամոքսին օգտագործելու դեպքում այն կարող է նյութափոխանակության խանգարումներ առաջացնել։

Ուշադրություն։ Մինչ ձկան յուղն օգտագործելը խորհրդակցեք մասնագետի հետ՝ հասկանալու համար՝ որքանով է ցուցված դրա օգտագործումը։

Просмотров: 10322 | Добавил: sedablog1 | Рейтинг: 2.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar