Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 24 » 8 օգտակար սովորություն, որոնց շնորհիվ միշտ առողջ մաշկ կունենաք
loading...
8:02 PM
8 օգտակար սովորություն, որոնց շնորհիվ միշտ առողջ մաշկ կունենաք


 

աքուր մաշկը գեղեցկության խորհրդանիշն է։ Կանայք ամեն կերպ փորձում են խնամել իրենց մաշկն ու բազմաթիվ կոսմետիկ միջոցներ են օգտագործում։

 

Adme-ն գրում է, որ այդ միջոցների ազդեցությունը կարող է երկար չպահպանվել, եթե չունենաք այս սովորությունները։ Վարժվեք այս գործողություններին ու ճիշտ խնամեք մաշկը, այդ դեպքում այն միշտ կատարյալ տեսք կունենա։

 

1.      Հեռախոսի էկրանը հատուկ հեղուկներով մաքրեք։ Սմարթֆոններն ամեն օր դիպչում են ձեր դեմքին։ Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ դրանց էկրանին բազմաթիվ քանակությամբ բացիլներ կան, որոնք չմաքրելու դեպքում անցնում են ձեր մաշկին։

 

 

2.      Կանոնավոր կերպով լվացեք դիմահարդարման վրձինները։ Կեղտոտ վրձիններով դիմահարդարվելու հետևանքով՝ դեմքին կարող են սև կետեր, գրգռվածություն և ակնեներ առաջանալ։ Այնպես որ, շաբաթը մեկ անգամ լվացեք վրձինները։

 

 

3.      Հետևեք ձեր սննդակարգին։ Քաղցրեղենն ու յուղոտ սնունդը վնասում են ձեր մաշկը։ Այս մասին բոլորը գիտեն, սակայն շատերը մոռանում են, որ տարատեսակ դիետաները ևս վնասակար են մաշկի համար։ Որոշ տեսակի սննդից հրաժարվելու դեպքում ձեր մարմինը չի ստանա համապատասխան նյութերը, ինչն էլ կազդի մաշկի տեսքի վրա։ Նորմավորված ու առողջ սնունդ օգտագործեք և այդ դեպքում կատարյալ մաշկ կունենաք։

 

 

4.      Սկրաբներ օգտագործելու չափը մի անցեք։ Սկարբն իրոք կարող է ձեր մաշկն ավելի փափուկ ու հարթ դարձնել, սակայն չափն անցնելու դեպքում հնարավոր է, որ վնասեք մաշկը։ Չոր մաշկ ունեցողները պետք է հրաժարվեն սկրաբներից ու նախապատվությունը տան փափուկ քսուքներին, իսկ յուղոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում շաբաթը մեկ անգամ սկրաբ օգտագործել։

 

5.      Դեմքին քսուք տարածեք լողավազան մտնելուց առաջ ու դուրս գալուց հետո։ Ամռանը հնարավոր չէ դիմանալ շոգին առանց լողավազան այցելելու։ Սակայն լողավազանների մեջ շատ քլոր կա, ինչը վնասում է ձեր մաշկը։ Այնպես որ կանոնավոր կերպով սնուցող ու փափկեցնող քսուքներ օգտագործեք։

 

 

6.      Սպորտով զբաղվելուց հետո անմիջապես լոգանք ընդունեք։ Մարզադահլիճների լոգարաններում լոգանք ընդունելն այնքան էլ հաճելի չէ, սակայն պարապմունքի ընթացքում ձեր մարմինը քրտնում է, իսկ քրտինքը ժամանակին չհեռացնելու դեպքում մաշկին սև կետեր ու ակնեներ կառաջանան։

 

 

7.      Ուշադիր եղեք ձեր օրգանիզմի տված նշաններին։ Մաշկի չորությունը, գրգռվածությունը, յուղոտությունը, ակներները և այլ կոսմետոլոգիական թերությունները կարող են շատ ավելի լուրջ խնդիրների ազդանշաններ լինել։

 

 

8.      Հրաժարվեք շատ տաք ջրով լոգանքից։ Շատ տաք ջուրը մաքրում է մարմնի պաշտպանիչ շերտն ու ձեր մաշկն ավելի մատչելի է դառնում տարատեսակ բացիլների համար։ Տաք ջրով լոգանք ընդունելու դեպքում մաշկը կչորանա ու կվնասվի։

 

 

9․Բավարար քանակությամբ ջուր ըմպեք։ Որպեսի չմոռանաք շատ ջուր ըմպել՝ շշով ջուրը դրեք հեռախոսի վրա կամ կողքին։ Ամեն անգամ, երբ կցանկանաք հեռախոսը վերցնել կտեսնեք ջուրը։

 

 

 

Просмотров: 1358 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar