8:05 PM Կնճիռների դեմ պայքարող դիմակ | |
Just-lady կայքն առաջարկում է դիմակի բաղադրատոմս, որը երիտասարդացնում է մաշկն ու հարթեցնում է նույնիսկ խորը կնճիռները: Այն հայտնի է «թուրքական դիմակ» անվանումով: Դիմակի բոլոր բաղադրիչները հասանելի են և մատչելի: Ազդեցությունը երևում է առաջին իսկ օգտագործումից հետո: Ինչպե՞ս երիտասարդացնել մաշկը Հիշեք, որ յուրաքանչյուր դիմակ պետք է դնել նախապես մաքրված մաշկին: Որոշ բաղադրիչներ կարող են ալերգիա առաջացնել, այդ իսկ պատճառով զգայուն մաշկ ունեցողներին մեղրն ու դարչինը խորհուրդ է տրվում բացառել: Դրանց փոխարեն՝ կարող եք ավելացնել ձվի դեղնուց: Բաղադրություն
Բոլոր բաղադրիչները խառնեք միմյանց: Կստանաք բավական խիտ զանգված: Դիմակը հաստ շերտով քսեք մաքուր դեմքին՝ խուսափելով շուրթերի և աչքերի հատվածներից: Թողեք դիմակը չորանա: 15-20 րոպե անց մաքրեք տաք ջրով: Դիմակից հետո կնկատեք, որ դեմքը թարմացել է, իսկ ծակոտիները նեղացել են և մաքրվել: Դիմակն օտագործեք շաբաթը 2 անգամ: | |
|
Всего комментариев: 0 | |