Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 25 » Դեմքի մաշկը մաքրող, վերականգնող և թարմացնող դիմակներ
loading...
3:34 PM
Դեմքի մաշկը մաքրող, վերականգնող և թարմացնող դիմակներ

  • Մեկական թեյի գդալ կիտրոնի հյութն ու աղացած բրինձը, մեկ ճաշի գդալ մեղրը խառնեք իրար` մինչ համասեռ զանգված ստանալը, ապա ստացված զանգվածը մերսելով քսեք դեմքին, 15 րոպե անց լվացվեք գոլ ջրով:
  • Մեկական ճաշի գդալ կաթնասերն ու մանրաձավարը խառնեք, ստացված զանգվածը մերսելով քսեք դեմքին, 5-10 րոպե անց լվացվեք սառը ջրով:
  • Բանանի միջուկի կեսը, մեկ ձվի դեղնուցը, մեկ թեյի գդալ ընկույզի կամ ձիթապտղի յուղը խառնեք իրար, քսեք դեմքին, 15 րոպե անց գոլ ջրով լվացվեք:
  • Բանանի միջուկի կեսը և նարնջի մեկ կտորը խառնեք իրար, քսեք դեմքին, 15 րոպե անց մաքրեք խոնավ բամբակյա բարձիկով, որից հետո դեմքը ցայեք գազահանված հանքային ջրով:
  • Քերած կես խնձորը, մեկ ճաշի գդալ մեղրը, մեկ ձվի դեղնուցը, մեկական թեյի գդալ ձիթապտղի յուղն ու ասկորբինաթթուն խառնեք իրար, քսեք դեմքին, 30 րեպե անց սառը ջրով լվացվեք:
  • Նարնջի թարմ քամած հյութը բամբակյա բարձիկով քսեք դեմքին, պարանոցին, մեկ ժամ հետո սառը ջրով լվացվեք:
  • Երեք ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռը խառնեք մանր կտրատած և լավ ճզմած մաղադանոսի հետ, քսեք մաշկին, 10 րոպե անց սառը ջրով լվացվեք:
  • Մեկական ճաշի գդալ գազարի, կիտրոնի և վարունգի հյութը խառնեք օսլայի հետ, որպեսզի ստացվի թթվասերի թանձրության մածուկ, հաստ շերտով քսեք դեմքին: Չորանալուց հետո սառը ջրով լվացվեք:
Просмотров: 2427 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar