Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 25 » Նա գանգատվում էր որովայնի ցավերից. պատճառը նույնիսկ բժիշկներին սարսափեցրեց. դրանք այնտեղ 12 000 էին
loading...
3:49 PM
Նա գանգատվում էր որովայնի ցավերից. պատճառը նույնիսկ բժիշկներին սարսափեցրեց. դրանք այնտեղ 12 000 էին

48-ամյա Մինաթի Մոնդալը Հնդկաստանից 45 օր տառպում էր թթվային տեղատվությամբ և ստամոքսի ուժեղ ցավից:

Երբ նա որոշեց հիվանդանոց գնալ, պարզվեց, որ քարեր ունի լեղապարկում:

Մոնդալին անմիջապես վիրահատություն նշանակեցին:

Բայց երբ վիրաբույժը տեսավ՝ ինչ կա նրա որովայնում, զարմանքից ապշեց. կնոջ լեղապարկում 12 000 քար հայտնաբերվեց:

Վիրահատությունը 4 ժամ տևեց, բոլոր քարերը փոքր էին՝ 2-5 մմ տրամագծով:

Հնարավոր է՝ 12 000 քարերը ռեկորդային են լեղապարկից հեռացված քարերի թվով: Ի՞նչ են լեղապարկի քարերը՝ կներկայացնենք ստորև:

Դա խոլեստերինի և աղերի կուտակում է: Եղել են դեպքեր, երբ լեղապարկում քարեր ունեցողները ոչ մի ախտանիշ չեն ունեցել: Ցավը սովորաբար առաջանում է միայն, երբ քարերն արգելափակում են լեղապարկը: Այդ դեպքում մարդն ուժեղ ցավ է զգում, սրտխառնոց, նույնիսկ կարող է մահանալ վարակից:

Չնայած դրան՝ լեղապարկի քարերը բավական տարածված խնդիր են: Ճարպոտ սնունդը, հատկապես կանանց դեպքում, զգալիորեն մեծացնում է դրանց առաջացման հավանականությունը:

Վիրահատությունը լավ անցավ, հիմա Մինաթի Մոնդալն իրեն հիանալի է զգում:

Просмотров: 3067 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar